Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնական ֆիլմերի փառատոն` Երեւանում

Հոկտեմբեր 31,2012 14:46

Ճապոնական ֆիլմերի փառատոնը կբացվի նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կազմակերպիչները Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն ու հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնն է: Այն կանցկացվի երկրորդ անգամ:

Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիփոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ փառատոնի անցկացման առաջարկը ստացել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից: Ըստ նրա, դա խոսում է այն մասին, որ հետաքրքրություն կա նախագծի հանդեպ:
Բացումից առաջ կլինի փոքրիկ ցուցահանդես: Ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի ճապոնացի կոմպոզիտոր Սատոկո Իչիկավայի «Հնագույն ժամանակներ» ստեղծագործությունը: Բացի սրանից, նվագախումբը հանդես կգա եւս մեկ տեղական կատարմամբ: Երկուսի ստեղծագործությունների ընթացքում էլ կլինի տեսաշար, որը կներկայացնի այդ պետությունը:
«Հիկարի» կենտրոնի նախագահի խոսքով, մինչ ֆիլմի ցուցադրումը հանդիսատեսի համար անակնկալ է նախատեսված:
Ճապոնական ֆիլմերի փառատոնին ներկայացվելու են հինգ լիամետրաժ ֆիլմեր, որոնք նկարված են 2010 թ.-ից հետո: Լեզուն կլինի ճապոներենը, սակայն հայ հանդիսատեսի համար կլինեն նաեւ տիտրեր:
Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս Գյումրին անմասն չի մնա միջոցառումից: Նոյեմբերի 5-6-ին այնտեղ կանցկացվի փառատոնը:
«Գյումրիում անցկացնելու փաստը ոգեւորել է ճապոնական կողմին, դրա համար այս տարի եւս փառատոնային օրերը կլինեն նաեւ այնտեղ»,- ասաց Փիլիփոսյանը:
ՀՀ. Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղեկալ Արամ Գյուրջյանը նշեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ողջունում է ցանկացած քայլ, որը բարձրացնում է հայ մշակույթի մակարդակը: Նա ընդհանուր գիծ է տեսնում հայերի եւ ճապոնացիների միջեւ. երկուսն էլ անցել են պատմական այնպիսի ուղի, որը հետագայում դարձել է նրանց համար արժեհամակարգ:
Գյուրջյանը կարծիք հայտնեց, որ փառատոնը կդառնա շարունակական, իսկ քաղաքների ցանկն էլ կընդլայնվի:
Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը դեռ չի դիտել փառատոնին ներկայացված ֆիլմերը, բայց գիտի` ճապոնական կինոն լավն է: «Սա կարող է օրինակ հանդիսանալ նաեւ մեր մշակույթի համար»,- ասում է կինոգետը:
Ճապոնական ֆիլմերի փառատոնը Երեւանում կավարտվի նոյեմբերի 4-ին:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

TAGS. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ, ՀՀ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ «ՀԻԿԱՐԻ» ԿԵՆՏՐՈՆ,

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031