Իտալացի մարզիչ Պաոլո Դի Կանիոն միշտ էլ առանձնացել է անկանխատեսելի պավածքով: Նա մեկ թքում է ինչ-որ մեկի վրա, մեկ բարձրանում տրիբունա եւ ֆուտբոլասերներին ազգայնական ժեստերով ինչ-որ բան ցույց տալիս… Իտալացի մարզիչը վերջերս սկսել է գլխավորել «Սուինդոն» համեստ ակումբը, որն արդեն հասցրել է բարձրանալ Անգլիայի առաջնության երրորդ դիվիզիոն, իսկ հիմա էլ հայտնվել երկրի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում:
«Ասթոն Վիլլայի» հետ հանդիպումից առաջ Դի Կանիոն հայտարարել է. «Երբ 2001 թվականին Անգլիայի գավաթի խաղարկությունում ես «Վեսթ Հեմի» կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը հաղթական գոլ խփեցի, ֆուտբոլիստի իմ զգացողությունն այնպիսին էր, ասես, Մադոննայի հետ սեքսով եմ զբաղվել: Չգիտեմ, նույն հաճույքը որպես մարզիչ էլ կստանա՞մ: Բայց թույլ տվեք նախ եւ առաջ հաղթել: Դե ինչ, Դի Կանիոն երբեք չի տխրում: Միակ բանը, որ նրան կարող է խանգարել, չգիտակցելն է, որ Մադոննան արդեն 54 տարեկան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ