Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանն ուզում է փոխել ԱԺ-ում բարոյահոգեբանական մթնոլորտը

Հոկտեմբեր 31,2012 13:57

Մինչ թոշակառուները եւ նվազագույն աշխատավարձով գոյատեւող մեր քաղաքացիները մտածում են, թե ինչպես պետք է հաջորդ տարի պահեն իրենց ընտանիքները 35000 դրամով, ԱԺ պատգամավորները ահա թե ինչ հարցեր են բարձրացնում՝ 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց, որ ԱԺ-ին հատկացվելու է 3 մլրդ 142 մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 198 մլն-ով:

Նիստերի դահլիճում եւ ոսկեզօծ դահլիճում օդափոխության համակարգ են ուզում ներդնել, ԱԺ նախագահի կարգադրությամբ հունվարի 1-ին նախատեսվում է ավելացնել պատգամավորների միջոցները: Մարզերից ընտրված պատգամավորներին 100 հազար դրամ են տալու, ջեռուցման համակարգի արդիականացում, պատուհանների փոխում է նախատեսվում եւ այլն. «Տարեկան մեքենաների վերանորոգման համար հատկացնում ենք 8 մլն դրամ, մեր ավտոպարկն արդեն բավականին հին է, ամեն տարի խնդիր ենք ունենում, 2011-ին պահուստային ֆոնդից ենք հատկացում արել, 2012-ին էլ, կուզեինք, որ 2013-ին այդ գումարները մի փոքր ավելանան»:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ադրբեջանցիների մոտ պատգամավորները ներկայանալի չեն: «2012-ի քննարկման ժամանակ մենք պայմանականորեն անվանեցինք պատգամավորների նյարդերի պահպանման ծախսեր, որոնց հետ կապված նշեցիք, որ 2013-ին դա պիտի ներառել: Հասկանում եմ, որ գոյատեւման բյուջե ունենք, որ պատգամավորի աշխատավարձը վաղուց չի բավարարում նույնիսկ մեկ որակյալ բաճկոն գնելու, որով մենք չենք ամաչի ասենք, ադրբեջանական պատվիրակության առջեւ որեւէ միջազգային միավորմանը մասնակցելու եւ այլն: Հասկանում եմ, որ սա այն հիմնարկն է, որտեղ, ես առաջին անգամ եմ այդպիսի բան լսել, որ գալիս պիտի հետդ սեղան-աթոռ բերես, գիրք, գրիչ, տպիչ եւ այլն, բայց, այդուհանդերձ, հույս կապելով ձեր պաշտոնավարման նոր դարաշրջանի հետ, համապատասխանաբար եւ որակական փոփոխությունների հետ՝ ուզում եմ հարցնել՝ նախատեսվե՞լ են դրանք, թե՞ ոչ: Չէ՞ որ հարցը վերաբերում է բարոյահոգեբանական մթնոլորտին: Եթե մենք պահանջում ենք պատգամավորից աշխատանք, աշխատանք եւ որակ եւ արդյունք, ՕԳԳ-ով հանդերձ, ուրեմն պիտի ապահովենք բոլոր անհրաժեշտությունները: Հասկանում եմ, որ երկիրը ծանր վիճակում է, բայց արդյոք բարոյահոգեբանական վիճակի փոփոխություն անհրաժե՞շտ չէ: Երբ որ ինձանից մասնավորապես իմ հանձնաժողովի ղեկավարը պահանջում է հավուր պատշաճի աշխատանք, չնայած իմ գերծանրաբեռնվածությանը, ես ձեզ ուզում եմ ասել՝ տրամադրեք ինձ գոնե մեկ բազկաթոռ, որպեսզի գոնե ես մեկ-մեկ կարողանամ նստեմ սեղանիս մոտ, որը ես բերել եմ իմ միջոցներով»:

Դումանյանն էլ նշեց, որ միջազգային գործընկերների հետ են համագործակցում եւ հենց հիմա ԱԺ-ի նոր կահույքի հարցերն են լուծում, միջազգային գործընկերները կգնեն:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանին հուզում էր, որ ոսկեզօծ դահլիճի ակուստիկան. «Շատ վատ ակուստիկա ունի, հանդիպումների ժամանակ չենք կարողանում իրար լսել: Չե՞ք գտնում, որ ամենահրատապը այդ դահլիճի ակուստիկայի հարցն է: Մենք ընկնում ենք շատ անհարմար իրավիճակի մեջ՝ պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ: Միմյանց չենք հասկանում»:

Գուրգեն Դումանյանն էլ խոտացավ արագ մասնագետների հրավիրել եւ խնդիրը լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031