Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի մեջ մեղադրվող դատավորի պաշտոնը բարձրացրել են՝ տեղափոխելով Երևան

Հոկտեմբեր 31,2012 13:51

Քաղաքացուն ծեծելու մեջ մեղադրվող դատավոր Արման Թովմասյանի դեմ բողոքը դատարանի վարույթ ընդունվելուց 15-20 օր հետո դատավորը պաշտոնի բարձրացում է ստացել՝ Ստեփանավի դատարանից տեղափոխվելով ՀՀ վարչական դատարան:

Հայցվոր Սամվել Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ տեղափոխումը պատահաբար չի արվել. քանի որ  դատավորների պաշտոնի բարձրացումը կատարվում է Սերժ Սարգսյանի հրամանով, ուստի դատավորը անուղղակիորեն օգտվել է նախագահի անձեռնմխելությունից և ապահովել իր օգտին վճռի ընդունումը:

Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է Ստեփանավանի սուպերմարկետում հերթի ժամանակ ծագած ծեծկռտուքին, երբ դատավոր Արման Թովմասյանը, Սամվել Հարությունյանի պնդմամբ,  չորս կարգադրիչների հետ միասին ծեծի է ենթարկել իր որդուն` Աշոտ Հարությունյանին:

Նշենք, որ գործի առնչությամբ դատարան բողոք է ներկայացրել նաև Հարությունյանին ծեծած դատավորը` նշելով, թե հենց տղան է ծեծի ենթարկել իրեն: Այս բողոքը Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է և Հարությունյանին դատապարտել մեկ տարի ազատազրկման: Պատիժը վերջինս չի կրել` համաներմամբ ազատ արձակվելով, սակայն իրավական գործը մնացել է ուժի մեջ:

Հարությունյանները վճիռը բողոքարկել են մինչև վճռաբեկ դատարանը, որը հայցը հետ է ուղարկել:

Տիգրան Հայրապետյանը փաստաթղթեր է պատրաստում Մարդու իրավուքնների եվրոպական դատարան դիմելու համար:

Ըստ նրա՝  գործի քննության ընթացքում խախվել է իր պաշտպանյալ արդար դատավարության իրավունքը: Առաջին՝ հաշվի են առնվել կարգադրիչների և դատավորի վկաների ցուցմունքները, որոնք մի քանի հարցումներում տարբեր են  եղել, ուստի հակասում են իրար և օբյեկտիվ իրականությունը չեն կարող արտացոլել, իսկ Աշոտ Հարությունյանի օգտին ցուցմունքները չեն հաշվի առնվել: Բացի դա՝ թեև գործին կցված է բժշկական փորձաքննության եզրակացությունը՝ Աշոտի մարմնական վնասվածքների մասին, այն ևս անուշադրության է մատնվել և չի ապացուցվել՝ ինչպես է նա այդ վնասվածքները ստացել, եթե պատասխանող կողմը պնդում է, որ մատով չեն կպել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031