Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության «Սպորտինգ»-«Ակադեմիկ» հանդիպումը դաշտի տերերի պահեստայիններից կիսապաշտպան Ժեֆրենի համար այնքան անհետաքրքիր է եղել, որ նա քնել է: Ժեֆրենի պարագայում դա հասկանալի է, քանի որ նա ժամանակին հանդես է եկել «Բարսելոնայում»Ի Իսկ «Քամպ Նոու» ստադիոնում բոլոր հանդիպումները միշտ էլ դիտարժան են անցնում: Բայց հետաքրքիր է, թե ի՞նչ կլիներ, եթե մարզիչը որոշեր նրան շտապ խաղադաշտ մտցնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ