Աստղաբաշխական կարողությունների տեր, մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը մտադիր է գնել իսպանական պրիմերայի ակումբներից մեկի վերահսկողական փաթեթը: Նա նպատակ ունի Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար «Բարսելոնային» եւ «Ռեալին» արժանի ճակատամարտ տալու ընդունակ թիմ ստեղծել: Չճշտված տեղեկություններով, դա կարող է լինել Մադրիդի «Ատլետիկոն», որի ղեկավարությունը վերջերս ակնարկել էր ակումբի հնարավոր վաճառքի մասին:
«Forbes» հանդեսի տվյալներով Կառլոս Սլիմը ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդն է: Նրա կարողությունը գնահատվում է $ 61 միլիարդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ