Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ Նաիրի Հունանյանին այցի մասին. «Այդ ո՞ր օրվանից են պատգամավորները դարձել հոգեբան ու հոգեբույժ»

Հոկտեմբեր 31,2012 12:44

Հոկտեմբերի 27-ի նախօրյակին մի շարք պատգամավորներ տեսակցել էին Նաիրի Հունանյանի եւ նրա եղբոր՝ Կարեն Հունանյանի հետ: Մամուլում դա բուռն քննարկվեց եւ մի շարք հարցեր առաջացան, տեսակետներ շրջանառվեցին, որ հատկապես Կարեն Հունանյանը հոգական շատ ծանր վիճակում է ինքն իրեն խոսում է եւ այլն: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Որ օրվանից մեր բոլոր պատգամավորները բժիշկ փորձագետ կդառնան, այդ պահին պատրաստ եմ լսել: Եթե դուք էլ այդքան հմտություն ունեք, որ կարող եք ասել…ես չունեմ դա: Ես կարող եմ ձեզ ինձ մոտ որպես բժիշկ ընդունել: Եթե ես մի բանից չեմ հասկանում՝ չեմ գնում այդտեղ, ի տարբերություն շատերի: Այդ դեպքում կա բժիշկ, կգնա, կնայի»:

Հարցին՝ հանդիպե՞լ եք Նաիրի Հունանյանի հետ՝ նախարարը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ես ունեմ բժիշկ: Ես ինչի՞ պիտի հանդիպեմ Նաիրի Հունանյանի հետ: Եթե կարծում եք ես բոլորի հետ պիտի հանդիպեմ՝ չէ»:

Հարցին՝ ճկույթը կտրածին է՞լ չպիտի հանդիպեք նախարարը պատասխանեց՝ «Ո՛չ»:

Այդ հայտարարություններից հետո հնարավո՞ր է բժիշկ գնա եւ Նաիրի ու Կարեն Հունանյանների վիճակը եւս մեկ անգամ ուսումնասիրի՝ Հրայր Թովմասյանը պառասխանեց. Ի՞նչ է նշանակում հնարավոր է: Բժիշկները բոլորին են հետեւում եւ բոլորին են նայում: Եթե կա նման խնդիր՝ կբուժվեն: Ինձ համար  նա սովորական շարքային դատապարտյալ է, ինչպես մյուս 4600-ը»: Հարցին՝ դերասանությո՞ւն են անում, մարդիկ տեսնում են, որ ինքն իրեն խոսում է, Դուք ասում եք՝ բժիշկ են. «Եթե մեկը ինքն իրեն խոսում է, ուրեմն հոգեկան հիվա՞նդ է: Շատ բարի, ես էլ ասում եմ՝ այդ ո՞ր օրվանից են այնտեղ այցելուները դառել հոգեբան ու հոգեբույժ: Դրա համար կա բժիշկ»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ինքը գնահատում ընդհանրապես պատգամավորների այդ այցը՝ նախարարը պատասխանեց, որ իրենց տանք այդ հարցերը. «Իրենք որպես պատգամավոր օրենքով նախատեսված է, որ ունեն այցելության իրավունք: Ես չեմ սահմանափակում իրենց այցելությունը: Ուր են ուզում գնալ՝ իրենց հարցրեք իրենց այցելության նպատակը: Չթողեի՝ պիտի ասեին՝ չե՜ք թողել, սահմանափակե՜լեք: Թողել եմ, հիմա էլ ասում եք՝ ինչի՞ են գնացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031