Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաթեմատիկայի ո՞ր օրենքներով է Հակոբ Հակոբյանը պարզել, որ 2500 դրամը 32500-ի 11 տոկոսն է

Հոկտեմբեր 31,2012 12:37

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, թե 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձը բավարար է սոցիալական խնդիրների լուծման համար։ «Բավարար է այդ բարձրացումը, գա 11 տոկոս աճ է կազմում», ասել է նա։

«ՉԻ» – Հակոբ Հակոբյանը հանրապետական է։ Կարելի էր այսքանով էլ սահմանափակվել ու այլևւս չմեկնաբանել նրա մտքերը, բայց ամեն դեպքում հետաքրքիր է՝ ի՞նչ է հասկանում նա «սոցիալական խնդիրներ» ասելով։ Չէ, 35 հազար դրամով, իհարկե, կարելի է որոշ կոմունալ վարձեր վճարել, օրական կես կարտոֆիլ ուտել եւ մի ոտքի վրա ցատկոտելով գնալ աշխատանքի (միայն մի «թայ» կոշիկի գումար է մնում), բայց համաձայնվեք՝ չի կարելի պնդել, որ այդ մարդու սոցիալական խնդիրները լուծված են։

Ի դեպ, նվազագույն աշխատավարձն, ինչպես հայտնի է, բարձրացել է 2500 դրամով՝ 32500-ից դաոնալով 35000: Հետաքրքիր է՝ մաթեմատիկայի ո՞ր օրենքներով է Հակոբ Հակոբյանը պարզել, որ 2500 դրամը 32500-ի 11 տոկոսն է: Չէ, բան չենք ասում, պարզապես մարդը հանձնաժողովի նախագահ է, կարոդ էր նաեւ կալկուլյատորից օգտվելու ձեւերն իմանալ։ Չնայած՝ երեւի չափից դուրս շատ բան ենք պահանջում։ Վերջին հաշվով՝ մարդը հանրապետական է։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031