Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, երեկ կեսօրին հիվանդանոցում մահացել է 81-ամյա Մկրտիչ Մանուկյանը, որին 3 օր առաջ իրենց տան մեջ, հարբած վիճակում դանակահարել էր հարազատ որդին` Լևոն Մանուկյանը: Շտապօգնությունը, հարևանների ահազանգով , արյունաքամ եղած ծերունուն տեղափոխել էր Գյումրու նորաբաց հիվանդանոց, որտեղ և վիրահատել էին` հեռացնելով փայծաղը:
Հիշեցնենք, որ իրեն ծնած մարդուն մահ պատճառած Լևոն Մանուկյանը ձերբակալված է , նրա դեմ հարուցված է քրեական գործ: Ոստիկանության տվյալներով, վերջինս 15 օր առաջ էր դուրս գրվել Գյումրու հոգեբուժարանից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ