Հայաստանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (նկարում), որ բավականին երկար ժամանակ ԱՄՆ-ում բնակվելով շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Լոս Անջելեսում անցկացված 22-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճեց առաջին մրցանակը: Անդրանիկին զիջելով ընդամենը մեկ միավոր՝ երկրորդ տեղն զբաղեցրեց դեռ 12 տարին չբոլորած հայ շախմատիստ Սամուել Սեւյանը, որն Ամերիկայի քաղաքացի է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ