«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում: Եվ նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա: Այս փաստը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց նաև քրեակատարողական վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ոստիկանության այս երկու պաշտոնյաները նույն խցում և մյուս բանտարկյալներից առանձին են պահվում իրենց անվտանգությունից ելնելով: Կարծիք կա, որ քրեակատարողական հիմնարկի մյուս բոլոր բանտարկյալները կարող են վնասել ոստիկանության երկու նախկին պաշտոնյաներին, քանի որ վերջիններս շատերին են վատություն արել: Գ. Ղլեչյանը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ անվտանգության նկատառումներից ելնելով են նրանց առանձնացրել: