Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Բանալին ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում»

Հոկտեմբեր 31,2012 11:41

Հատված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի հարցազրույցից:

 Ինչ է կարողանալու Կոնգրեսը հակադրել իշխանական քարոզչամեքենային: Վերջին շրջանում հատկապես խոսվում է Կոնգրեսի ներսում լարվածության, կարեւորագույն քաղաքական հարցերում կոնսենսուսի բացակայության մասին։ Խոսքը հատկապես նախագահական ընտրություններում ԲՀԿի հետ հնարավոր համագործակցության մասին է, ինչի մասին հնչեցրել է Լեւոն Զուրաբյանը։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

– Այդ գեբելսական քարոզչությանը հակադարձելու միակ ձեւն այն է, որ գտնենք այն բանալին, որը կապահովի հասարակության պոռթկումը։ Այդ բանալին Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում, որը իմ կարծիքով հաղթական սցենար է մի պարագայում՝ եթե միասնական թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին այս կոնտեքստում Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա վստահ եմ, որ դրանք բխում են Կոնգրեսի Քաղխորհրդի որոշումներից եւ արտահայտում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականաթյան էությունը։

Բայց անընդհատ հայտարարում են, թե Կոնգրեսում հակադիր կարծիքներ գոյության ունեն, որ նույնիսկ շատ լուրջ հակասություններ կան։

– Ընդհանրապես, կարծիք ունենալու եւ արտահայտելու հնարավորությունը Կոնգրեսի գլխավոր հարստություններից մեկն է։ Ես ուղղակի համոզմունք ունեմ, որ ամենահակադիր երկու կարծիք քննարկելու դեպքում կարելի է հղկել եւ ձեռք բերել նաեւ դրա ընդհանուր հայտարարը, որը կհանդիսանա նպատակասլաց քաղաքական գործունեության շարժիչ ուժը, ինչը եւ կարող է նշածս պոռթկման համար բավարար պայման դառնալ։

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031