Գարեգին Նժդեհի ազգականուհի Էմմա Սահակյանը, որը արդեն մի քանի ամիս նստացույց է անում նախագահական նստավայրի մոտ, նախորդ գիշեր վրան էր ամրացրել, որպեսզի պատսպարվի ցրտից։ Նրա հետ զրույցում երեկ տեղեկացանք, որ առավոտյան ոստիկանները մոտեցել են եւ, հրելով ու քաշքշելով, իրերը շպրտել դուրս, վրանն էլ՝ առեւանգել։ Ըստ Էմմա Սահակյանի՝ նրանք ասել են, որ վրան տեղադրելու համար պետք է ունենալ քաղաքապետարանի թույլտվությունը։ Կինն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Արագ արձագանք է ստացել, եւ միայն գրասենյակի աշխատակիցների միջամտությունից հետո են ոստիկանները վերադարձրել վրանը։
Նշենք, որ Էմմա Սահակյանը պահանջում է իրեն վերադարձնել ունեցվածքը, որը խլել է քրոջ աղջիկը, իսկ դատարաններն անհաղորդ են մնացել իր խնդրին։ Նա 21 օր շարունակ նաեւ հացադուլ է արել, բայց որեւէ արդյունքի չի
հասել։ Էմմա Սահակյանը, սակայն, չի վհատվում եւ իր խոսքը տեղ հասցնելու համար տարբեր ուղիներ է որոնում։
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»