Երեքշաբթի օրը Թուրքիայի արեւելյան շատ քաղաքներում բողոքի դուրս եկած հազարավոր քրդեր բախման մեջ են մտել ոստիկանության հետ:
Ըստ BBC-ի, բողոքի ակցիաների նպատակն էր ուշադրություն հրավիրել թուրքական բանտերում հացադուլ հայտարարած 650 քրդերի վրա: Վերջիններս պահանջում են ավելի մեծ իրավունքներ տրամադրել Թուրքիայում բնակվող քրդերին:
«Ազատություն» ռադիոկայան