Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտագաղթում են նկարիչները, երաժիշտները, ճարտարապետները, գիտնականները

Հոկտեմբեր 31,2012 10:53

Հայաստանի նկարիչների միությունից, օրինակ, երեկ մեզ փոխանցեցին, որ 1999 թվականից ի վեր արտագաղթել է միության անդամ շուրջ 100 նկարիչ եւ քանդակագործ։ Նրանց կեսը Հայաստանից հեոացել է վերջին հինգ տարվա ընթացքում։ Նկարիչների միությունից նաեւ արտագաղթածների անուններ են նշում.

–           ՍամվելՀամբարձումյան

–           Հովհաննես Հարությունյան

–           Սամվել Հալաջյան

–           Աշոտ Կիրակոսյան

–           Ալեքսանդր Հարությունյան

–           Գագիկ Պարսամյան

–           Հենրիկ Սարգսյան

–           Բորիս Զուրաբով

Արտագաղթած նկարիչներն, ի դեպ, հիմնականում իրենց մասնագիտությամբ են աշխատում։ Այլ երկրներում, փաստորեն, արվեստին ոչ միայն տեղ է տրվում, այլ նաեւ՝ գնահատվում ըստ արժանվույն։

Հայաստանի պետական ֆիլհարմոնհկ նվազախմբից եւս արտագաղթը մեծ չափերի է հասնում։ Նվագախմբի կադրերի բաժնից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Վերջին 5 տարում ավելի քան 20 հոգի միանշանակ մեկնել է»։ Նրանցից են օրինակ՝

–           Կարեն Խաչատրյանը (տրոմբոն)

–           Սիքայել Ղահրամանյանը (ֆլեյտա)

–           Սուրեն Ամիրխանյանը (ֆլեյտա)

–           Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ)

«Այնպես չէ, որ ասում են՝ ընդմիշտ ենք գնում, բայց կգան, թե չեն գա, Աստված գիտի»,- ասացին Ֆիլհարմոնիկ նվագախմբից։ Արտագաղթած երաժիշտների մի մասը գրավիչ առաջարկներ է ստացել՝ արտերկրում աշխատելու եւ չի հրաժարվել դրանից, մյուսներն էլ իրենք են փնտրել ու գտել լավ վարձատրվող աշխատանք: «Հիմա ինտերնետի միջոցով գտնում են, ոչ այնքան հայտնի երկրների նվագախմբեր են գնում եւ ավելի լավ վարձատրվում»,- ասում են նվագախմբի աշխատակազմից։ Ընդ որում, երաժիշտները հիմնականում Հայաստանը լքել են իրենց ընտանիքների հետ։

Իսկ ահա Հայաստանի ճարտարապետների միությունից երեկ տեղեկացանք, որ վերջին 10-13 տարիների ընթացքում արտագաղթել են միության անդամներից շուրջ 100-ը։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Մոսկվայում եւ Լոս Անջելեսում։ Ու հայաստանցի ճարտարապետների տարեցտարի ավելացող թիվը պատճառ է դարձել, որպեսզի նշված քաղաքներում բացվեն ՀՀ ճարտարապետների միության մասնաճյուղեր։ Դրանք գործում են արդեն 4-5 տարի։ Միության նախագահը մեր զրույցում երեկ վստահեցրեց, թե արտագաղթած ճարտարապետների անուններ չի մտաբերում։

Գիտության ոլորտում եւս պատկերն աղետալի է։ Երկիրը լքած գիտնականների վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիայի կադրերի բաժնից մեզ տեղեկություններ չհաղոոդեցին։ Ակադեմիայից նաեւ ասացին, որ եթե գիտնականը Հայաստանում չի, դա չի նշանակում, թե արտագաղթել է, որովհետեւ այլ երկրներում աշխատելով՝ նա պարբերաբար այցելում է Հայաստան։ Իսկ ահա գիտության ոլորտը ներկայացնող մեր այլ զրուցակիցների փոխանցած ոչ պաշտոնական տեղեկությունները հետեւյալն են. տարեց եւ միջին տարիքի գիտնականներն արտագաղթել են դեռեւս 1990-ականներին։ Այժմ արդեն՝ 2000 թվականից սկսած, հերթը երիտասարդներինն է։ Միջին տարիքի գիտնական, կարելի է ասել, Հայաստանում այլեւս չկա, տարեցներն էլ պահանջված չեն։ Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, ամեն տարի գիտության ոլորտ է մտնում միջինը 150 երիտասարդ գիտնական։ Եւ ամեն տարի նույնքան գիտնական էլ լքում է ոլորտը։ Ու եթե նախկինում նրանց մեծագույն մասը գոնե այլ ոլորտներ էր տեղափոխվում, ապա 2000- ականների սկզբից արդեն նրանք գիտական աշխատանքի են անցնում այս կամ այն արտասահմանյան համալսարանում։ Ի դեպ, գիտության ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը, այսօրվա դրությամբ, 70 հազար դրամ է։ Բայց արի ու տես, որ այդքան ստանում են ԳԱ ակադեմիայի ինստիտուտների, ասենք, հավաքարարներն ու վարորդները, որոնք եւս գիտության ոլորտի աշխատող են համարվում։ Իսկ ահա գիտնականների միջին աշխատավարձը կազմում 150 հագար դրամ։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031