Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջերմ» հեռախոսազրույցի ժամանակ «ի՞նչ սեր են բացատրել» Էլդա Գրինը եւ Ռուբեն Մարտիրոսյանը

Հոկտեմբեր 30,2012 23:06

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին  իրենց մամուլի  ասուլիսից  հետո  փակ հեռախոսահամարից իրեն զանգահարել եւ շուրջ 40 րոպե զրույց է ունեցել Արտակ Նազարյանի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն անցկացրած  հոգեբան-փորձագետ Էլդա Գրինը:  Իրավապաշտպանը  դատարանում ասաց. « Ես երեկ իրեն ասել եմ իր հետ ջերմ հեռախոսազրույցի ժամանակ,այո,  ես ապացուցեցի տիկին Գրինին, որ նա տվել է միտումնավոր կեղծ, հանցավոր եզրակացություն: Նա ամեն կերպ արդարացավ  եւ ասաց, որ  եթե կեղծ քննություն է կատարվել, ինքը չի բացառում քննիչի մեղքը: Ասացի, որ  քննիչն այստեղ, դատարանում կանգնած ասաց՝ով  տվել է նման եզրակացություն, թող նա էլ պատասխան տա: Երեկ Էլդա Գրինը զարմանք հայտնեց, որ նախագահողը, դատարանը մերժել է կրկնակի փորձաքննություն կատարելու մեր միջնորդությունը, (ասելով-Ո.Ս.) ինչո՞ւ, մարդն անսխալական չէ, ես չե՞մ կարող սխալվել: Ես ուղղակի հայտարարեցի եւ հիմա էլ հայտարարում եմ, որ  Էլդա Գրինը ոչ թե   տվել է  անզգուշորեն սխալ, այլ՝  միտումնավոր կեղծ եզրակացություն»:

Դատավոր Սամվել  Մարդանյանը  իրավապաշտպանին առաջարկեց դատաքննություն  սահմաններից դուրս չգալ, ասելով.«Թե  դուք Էլդա Գրինի հետ ինչ հեռախոսային զրույց եք ունեցել…»:

«Ինչ սեր ենք բացատրել»-ընդմիջեց  Ռուբեն Մարտիրոսյանը: Դատավոր Մարդանյանն իրավապաշտպանին առաջարկեց  արտահայտել իր վերաբերմունքը  դատարանում հնչած, հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննությունն անցկացնելու  միջնորդության մասին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031