Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոաշուն 2012» ծրագիրը ամփոփվեց

Հոկտեմբեր 30,2012 22:16

«Ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, նրա կարեւորությունը նկատվեց, քանի որ ժողովուրդը սիրեց ու պահանջեց կինոն տարածել: Իսկապես գոհ եմ, «Կինոաշունը» բերեց տոն եւ ուրախություն: Այն լոկ ցուցադրություն չէր, այլ առաքելություն: Հանդիսատեսը վերադառնում է դեպի հայկական կինո, դեպի իսկական կինո: Միջոցառումը առաքելություն ուներ մեծարել մեր կինոարարողներին եւ կինոն տարածել Հայաստանի ամբողջ տարածքում»,-այս մասին այսօր «Կինոաշուն 2012» ազգային կինոյի ամիս ծրագրի փակման արարողության ժամանակ նշեց  Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքով միջոցառումը պարտադրված ու վճարովի չէ, այլ բարի կամքի դրսեւորում է:

Այս տարի «Կինոաշուն 2012» ծրագիրը, որը տեւեց սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը, նվիրվել էր Համո Բեկնազարյանի 120-ամյակին:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի պնդմամբ` ծրագիրը կարեւոր էր, ոչ միայն ֆիլմերի ցուցադրում էր, այլեւ ընդհանուր կինոոլորտի ծրագրերի, գաղափարների, ֆիլմերի երախտավորների հռչակում է.«Սա մեծ հրաշք ու հաճույք էր, աշխատանք է արվել, որը սպասված ու կարեւոր էր: Նախարարությունը սկզբնական շրջանում թերահավատորեն էր մոտենում ծրագրին, սակայն այժմ այն նախարարության կարևոր ծրագրերից է»:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կիոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, մրցույթի հանձնաժողովի նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Անիտա Երզնկյանի համոզմամբ կինոն վերարթնացել է: «Կինոաշունը» խթանում է հետաքրքրությունը դեպի հայ կինոն. «Տեսնում ենք վերելքն ու դինամիկան, պետք է իմանալ ու սիրել ազգային կինոն: Որակական առումով տեսնում եմ առաջընթաց, պրոֆեսիոնալ ու լավ է շարադրված գրախոսականները: Արվում է մեծ ու պատվավոր գործ, այն  ունի կյանք ու կանաչ ճանապարհ»:

Փակման արարողությունն ամփոփեց գրախոսականների մրցույթը: Մրցույթին մասնակցել են արվեստի բուհերի 45 ուսանող, 1 կինոքննադատ եւ 1 թատերագետ,կինոլրագրող:

Մրցանակը հանձնվեց 8 ուսանողների և 2 մասնագետներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031