1.Վատիկան: Վատիկան, պապական քաղաք-պետություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա: Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ, ներառյալ վատիկանական հպատակության 400 անդամներին: Վատիկանը հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը, ինչպես նաև կաթոլիկական միջազգաջին կենտրոնը: Անվանումը (իտալերեն՝ Vaticano ) առաջացել է Տիբերի գետի ափին գտնվող համանուն բլրից (լատիներեն՝ Mons Vaticanus, իտալերեն՝ Monte Vaticano): Տարածքը`0.44 կմ²:
2.Մոնակո: Փոքրիկ պետություն է Հարավային Եվրոպայում` Ֆրանսիայի հարավ արևելքում՝ Միջերկրական ծովի ափին: Գտնվում է Ֆրանսիայի հովանավորության ներքո: Մայրաքաղաքը` Մոնակո: Ամենամեծ քաղաք` Մոնտե Կառլո: Բնակչությոևնը`38 հազար մարդ, տարածքը`1.95 կմ²:
3.Նաուրոյի Հանրապետություն: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում: Բնակչությունը`113 հազար մարդ: Տարծքը`21,3 կմ²:
4.Թուվալու:Թուվալուն (մինչև 1975 — Էլիս կղզիներ) խաղաղօվկիանոսային պետություն է Պոլինեզիայում: Ցամաքի ընդհանուր մակերեսը 26 կմ² է: Երկրի բնակչության ըստ 2010թ.-ի գնահատման` 12 177 է: Մայրաքաղաքը`Ֆունաֆուտին:
5.Սան Մարինոյի Հանրապետություն: Սան Մարինոն պետություն է Հարավային Եվրոպայում՝ Ապենինյան լեռների Տիտանո լեռան (738 մ) լանջերին: Երկիրը 4 կողմից շրջապատված է Իտալիայի տարածքով: Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնն է: Մայրաքաղաքը`Սան Մարինո: Տարածքը`0,06հազար կմ²:
6.Լիխտենշտայն: Տարածք`160կմ²: Այս փոքրիկ պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայի և Շվեյցարիայի միջև՝ Հռենոս գետի աջ ափին։ Երկրի բնակիչները ավստրիացիներ և գերմանա — շվեյցարացիներ են: Պետության տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ալպերի անտառապատ լեռնաճյուղերը։
7.Մարշալյան կղզիներ Հանրապետություն: Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող համանուն կղզիախմբի վրա գտնվող փոքր պետություն է: Բաղկացած է երկու մասի բաժանվող 34 կղզիներից. առաջինը հարավ-արևելյան Ռատակ կղզիներն են, երկրորդը՝ հյուսիս-արևելյան Ռալիկ կղզիներն են:
8.Մալդիվների Հանրապետություն: Մալդիվները պետություն է Հարավային Ասիայում` Հնդկական օվկիանոսի համանուն կղզեխմբում՝ Շրի Լանկա կղզուց արևմուտք: Ասիայի ամենափոքր պետությունն է: Մայրաքաղաքը`Մալե, տարածքը`298կմ²:
9.Գրենադա: Գրենադան պետություն-կղզի է Կարիբյան ծովի հյուսիս-արևելյան մասում, զբաղեցնում է նաև գրենադական կղզիների հարավային տարածքները: Այն ևս մեկն է ամենափոքր երկրների վարկանիշում:
10.Սենթ Քիթս և Նևիս: Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (անգլերեն՝ Federation of Saint Kitts and Nevis) պետություն է Կարիբյան ծովի արևելյան մասում, կազմված է երկու կղզիներից՝ Սենտ Քիթսից և Նևիսից: Պետության տարածքը 261 կմ² է, բնակչությունը 39 հազ. մարդ: Մայրաքաղաք Բաստերը գտնվում է Սենտ Քիթս կղզու վրա:Սենտ Քիթս և Նևիսը արևմտյան երկրագնդի ամենափոքր երկիրն է և բնակչության թվաքանակով և տարածությամբ:
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: