ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, ով ծնունդով ապարանցի է, մեծ հաճույքով է լսում ապարանցիների մասին նոր անեկդոտները: Ավելին, եթե ապարանցիների մասին նոր անեկդոտ է լսում, ինքն է պատմում մյուսներին:
Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը:
-Պարոն Հովսեփյան մինչեւ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր դառնալը ղեկավարում էիք Աջափնյակ վարչական շրջանը, ի՞նչ կիսատ գործեր թողեցիք և ԱԺ-ում հիմնականում ի՞նչ խնդիրներ եք փորձելու լուծել:
-Աջափնյակում կիսատ գործ չեմ թողել, քանի որ քաղաքապետրանը շարունակում է բոլոր կիսատ թողնված աշխատանքները:Ես խորհրդարանում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում եմ և հիմնականում փորձում ենք այդ բնագավառի խնդիրների վրա ուշադրությունը սևեռել:
Իսկ, երբ առաջարկություններս ներկայացնեմ այդ մասին, կիմանաք:
Կարդացեք նաև
-Վերջերս նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ դարձավ այդ բարձրացումը ձեզ բավարարում է, թե` ոչ:
-Բավարարը բավարար չէ: Բայց թող 32 հազար 500-ից 35 հազար լինի ինչ վատ է: Տարեց տարի կբարձրանա:
-Թե, որպես վարչական շրջանի ղեկավար, թե որպես ԱԺ պատգամավոր քաղաքացիները ինչ խնդրանքներով են ձեզ դիմում: Նրանց խնդրանքները հիմնավորված են, թե` ոչ:
-Տարբեր են այնպես չի, որ մի բնագավառով սահմանափակվի: Հիմնականում սոցիալական են, աշխատանքի հետ կապված: Ինչ վերաբերում է հիմնավորված լինելուն` դե նայած ում մոտ ինչպես է: Եթե դեղի հարց է ինչպես կարելի է ասել, որ այդ խնդիրը հիմնավորված չէ:Օրինակ, թաղապետարանում ֆոնդ կար, որ դեղերով ապահովում է կարիքավորներին: Որպեսդ խնդիր ինձ վրա շատ ազդում է նաեւ մեր վարչական շրջանի վթարային շենքերի խնդիրը: Դե պարզ չի, որ մեր երկրի սոցիալական վիճակը վատ է, բայց փառք Աստծո բարելավվում է և կբարելավվի: Բայց ամեն դեպքում գործազրկությունը շարունակում է ակտուալ խնդիր մնալ, բայց ամենավատը նա է, որ երբ աշխատանք ես առաջարկում՝ չեն համաձայնում բանվորություն անել: Հենց այսօր ես գիտեմ, որ կանաչապատման, աղբահանության եւ քաղաքապետարանի, այլ ծրագրերերով ահագին աշխատատեղեր կան, որ մարդիկ չեն գնում աշխատեն:
-Աջափնյակցիները ասում են, որ Ձեր դիրքերը չեք թուլացրել Աջափնյակում և ստվերային կարգով դուք եք վարչական շրջանը ղեկավարում: Դա խորհրդի՞ կարգով եք անում, թե՞ փորձում ենք ձեր դիրքերը պահել վարչական շրջանում:
-Ես վարչական շրջանը չեմ ղեկավարում: Ես պատգամավոր եմ ընտրվել և ամեն ինչով էլ աջակցում եմ, եթե մի խնդիր լինի վարչական շրջանի ղեկավարի հետ՝ քննարկում ենք, այստեղ ինչ խնդիր կա:
-Գաղտնիք չէ, որ Դուք գլխավոր դատախազի եղբայրն ենք: Դու էլ ձեր հերթին փոքր շրջապատ չունեք: Առհասարակ փորձե՞լ են ընկերական շրջապատում օգտվել այդ հանգամանքից և փորձել ձեր միջոցով մեղմացնել իրենց պատիժը: Առհասարակ նման խնդրանքներ լինո՞ւմ են, թե՞ ոչ:
-Դուք նման բան գիտե՞ք:
-Ոչ ես ձեզանից եմ փորձում ճշտել:
-Չէ, չի եղել: Բացի այդ, որ չգիտեք՝ նշանակում է չկա, չէ:
-Վերջերս ակտուալ և խնդրահարույց է դարձել թիկնազորի հետ կապված խնդիրը: Դուք թիկնապահների ծառայությունից օգտվում եք, թե` ոչ:
-Ոչ չեմ օգտվում և ամբողջ կյանքում չեմ էլ օգտվել: Ինչի՞ համար օգտվեմ:
-Դե չգիտեմ մի մասը անվտանգության հետ կապված խնդիր ունի, մյուս մասը մոդային է տուրք տալիս:
-Ես վարչական շրջանի ղեկավար եմ եղել, այսօր արդեն ԱԺ պատգամավոր եմ, եթե պետք է թիկնապահով ման գամ, էլ ինչի՞ համար եմ ընտրվել: Ես անձամբ անվտանգության հետ կապված խնդիրներ չեմ ունեցել: Բայց բիզնեսմեններ կան, որոնք անվտանգության հետ կապված խնդիրներ ունեն, այդ դեպքում թիկնապահների ծառայությունից օգտվելը արդարացված եմ համարում:
-Դուք ապարանցի եք «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ: Հետաքրքրիր է, թե ինչպե՞ս եք վերաբերում ապարանցիների մասին տարածված անեկդոտներին:
-Կարող է նոր անեկդոտ գիտե՞ք:
-Չէ, ես նոր անեկդոտ չգիտեմ: Ինձ պարզապես հետաքրքիր է, թե ինչպես եք վերաբերվում այդ անեկդոտներին:
-Դե ես էլ ուզում եմ ասել, որ եթե իմանայիք շատ մեծ հաճույքով կլսեի:
-Իսկ ինքներդ պատմում եք:
-Այո, եթե նորն է լինում, պատմում եմ: