Շախտյորի ֆիզպատրաստվածության գծով մարզիչ, իտալացի մասնագետ Կարլո Նիկոլինին «Հոթ սփորտ» սպորտային լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ասել է. «Հենրիխ Մխիթարյանը շատ խելացի մարդ է: Դա վերաբերվում է և նրա խաղը տեսնելու հնարավորություններին, և նրա լեզուների իմացությանը, ինչն օգնում է իրեն հասկանալ խաղընկերներին: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նա այստեղ զրոյից է սկսել: Նա Լատինական Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստը չէր, Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն չէր, մամուլի կողմից նրա վրա ճնշումներ չեն եղել: Նա ավելի լավ է հասկանում արևելաեվրոպական ֆուտբոլը, քան Լուկարելին և Կաստիլյոն միասին վերցրած: Մարզիչի կարծիքի հանդեպ Հարագալից վերաբերմունքը, Լուչեսկուի ֆուտբոլային փիլիսոփայությունը հասկանալու ձգտումը նրա ևս մեկ առավելություններից է: Հենրիխը հասկանում է, որ «Շախտյոր»-ի հետ նա կարող է զարգանալ, հասկանում է, թե ինչ պատիվ է այդ ակումբի մարզաշապիկը հագնելը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ