Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովազարդցի կինը չի բողոքում ցածր աշխատավարձից

Հոկտեմբեր 30,2012 17:24
Թամարա Մելիքյանը բանվորուհի է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում գործող «Ակվատիկ» գործարանում և ստանում է օրական 3000 դրամ: Իսկ տղամարդիկ, ըստ Մելիքյանի, ստանում են օրական 4000 դրամ:
«Ակվատիկը» պահածոների գործարան է, որտեղ Մելիքյանը պարտավոր է 8 ժամ աշխատել բոլոր երեք բաժիններում`կատարելով անհրաժեշտ աշխատանքները:
«Տուշոնկի գործը վերջացավ, պետք է գնանք բորշը լցնենք, դրանից հետո`պիտի ռակի պոչերը դասավորենք ու ուպակովկենք: Սառը մսի հետ աշխատանքը ահավոր ա, բորշի համար անընդհատ դանակով ենք աշխատում, ու կարող ա մեկ էլ`ասենք 10 րոպեում պատրաստեք ամեն ինչ, շատ ենք լարվում, շատ ենք հոգնում»,- ասում է նա:
Մելիքյանի կարծիքով`տղամարդկանց գործն ավելի ծանր է, ինչի համար էլ նրանք ավելի բարձր են վարձատրվում. «Բայց մենք էլ չենք դժգոհում աշխատավարձի տարբերությունից»:
«Պրոմեդիա-գենդեր» հասարակական կազմկերպության փորձագետ Լիլիթ Զաքարյանի մեկնաբանությամբ` Հայաստանում կինը ավելի պատրաստակամ է ցածր աշխատավարձով աշխատել իր ընտանիքը պահելու համար, իսկ տղամարդը մտածում է, որ կարող է ավելի լավ աշխատանք գտնել:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) 2011 թվականի տվյալներով` տղամարդկանց ամսական միջին եկամուտը ավելի բարձր է, քան կանանցը: Ըստ ԱՎԾ հրապարակաման`անցյալ տարի տղամարդիկ ստանում էին 81565 դրամ, իսկ կանայք` 48323 դրամ:
Օվսաննա Կատվալյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031