Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանը (Շմայս) կասկածում է, որ պատգամավորները ժուչո՞կ ունեն

Հոկտեմբեր 30,2012 16:45

 

Այսօր ԱԺ-ում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը փորձեց հարց տալ՝ արագաչափերի մասին: Սակայն միկրոֆոնը սկսեց դաժան խշշալ ու նյարդայնացնել ներկաներին: Խշշոցը շարունակվեց այնքան, մինչեւ որ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) նետեց. «Մոտիկ ես նստած, մոտի՛կ»: Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ ինքը միկրոֆոնի հետ աշխատելու մեծ փորձ ունի: Առաքել Մովսիսյանը առաջ քաշեց հաջորդ տարբերակը. «Կամ էլ ջեբերներդ մի բան կա»: Ներկաները ծիծաղեցին՝ հասկանալով, որ խոսքը ժուչոկի մասին է: Սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, երբ ԱԺ-ի տեխնիկական աշխատողները ստուգեցին Խոսրով Հարությունյանի միկրոֆոնը, այն ընդամենը թուլացած էր:

Իսկ Խոսրով Հարությունյանի հարցը վերաբերում էր նրան, որ  «տրամաբանությունը ենթադրում է, որ արագաչափերը պետք է տեղադրվեն այն վայրերում, որտեղ կան վթարային իրավիճակներ, մենք պետք է կանխարգելենք: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ տեղադրվում են շատ պարզ վայրերում: Հաշվի առնելով ռեսուրսների սղությունը, պետք էր օգտագործել նախեւառաջ՝ վթարների կանխարգելման նպատակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031