Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ – խնդրանք հայկական օնլայն լրատվամիջոցներին

Հոկտեմբեր 30,2012 16:34

Բացում ես համակարգիչը ու առաջին բանը, որ աչք է զառնում ինքնասպանության մասին հերթական հոդվածը, հերթական վատ նորությունը, մամուլի կողմից անգիտակցորեն կատարված ինքնասպանության հերթական «Սև PR»-ը: Չեմ հասկանում, մեր երկրում ինքնասպանությունից, բռնաբարությունից և սպանություններից զատ, ոչ մի լավ բան չի կատարվո՞ւմ: Եթե ես բնակվեի արտերկրում և Հայաստանի մասին իրազեկվեի միայն հայկական օնլայն պարբերականների միջոցով, կմտածեի, որ Հայաստանը կանգնած է կործանման եզրին, որ ծայրահեղ վատ է վիճակը, որ պրոգրեսի փոխարեն ամեն ինչ գնում է դեպի կործանում` «Ավարտ»:

Հայկական օնլայն մամուլը, երեքից չորս անգամ ուռճացնելով ցանկացած երևույթ և իրավիճակ, իր նյութին յուղոտ լիդ (վերնագիր) տալու համար վերջնականապես ինֆարկտի է հասցնում առանց այդ էլ երկար տարիներ տագնապի, պատերազմի, դժվարությունների մեջ ապրող կիսաինֆարկտ տարած հայ ժողովրդին: Մամուլն ամեն քայլափոխին անգիտակցորեն, պատեհ-անպատեհ ինքնասպանությունների մասին տալով հսկայական ինֆորմացիա, մարդկանց ականջը, ինչու չէ նաև վախը ենթարկում է ադապտացիայի տվյալ երևույթի նկատմամբ: Այն վարակի նման տարածում է մարդկանց մեջ. Մարդիկ սկսում են դիտարկել այն, որպես նորմալ և սովորական երևույթ ու մտածում. «եթե նա կատարել է` ես էլ կարող եմ նույնն անել և վերջնականապես լուծում տալ իմ բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն»: Այսինքն խնդրի լուծման միակ տարբերակը տանում է դեպի ինքնասպանություն:

Մամուլը այն գործիքն է, որը պետք է օգտագործել, մարդկանց, վրա դրական երևույթների մասսայականորեն ազդման և տարածման համար, ոչ թե դատարկ և ոչինչ չասող նյութերով հիպնոսի ենթարկելով` մթագնեցնել մարդկանց ուղեղը:

Որպես հայ, որպես ՀՀ-ի սրտացավ քաղաքացի, ով դեռ հավատում է «Լավ» հասկացողությանը, բոլոր հայերի կողմից կոչ եմ անում չչարաշահել լրագրողական իրենց դիրքը և գրագետ օգտվել լրագրության կանոններից, քանի որ Ձեզ հետևում են հազարավոր մարդիկ և ցանկացած սխալ կարող է անդառնալի հետևանք ունենալ մեզանից յուրաքանչյուրի վրա… Ձեր պարտքն է իրազեկել մարդկանց, այլ ոչ թե Ձեր իսկ թեթև ձեռքով պարարտ հող ստեղծել ինքնասպանության ճանապարհին կանգնած և կամուկաց լինող հայ հասարակությանը: Կյանքը լի է դժվարություններով: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հենց դա էլ կոչվում է ԿՅԱՆՔ, որտեղ մենք ապրում, հաղթում, պարտվում, պայքարում ենք տարբեր երևույթների դեմ:

 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031