Սիրիահայ Վարդան Պողոսյանն արդեն մեկ ամիս է, ինչ ընտանիքի հետ Սիրիայից գաղթել է ԼՂՀ բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի, Բերձոր քաղաքում:
Շուրջ մեկ տարի ծավալվող Սիրիայի ներքաղաքական պատերազմական թեժ իրավիճակը ստիպել է ոչ միայն նրան, այլեւ եղբորը, կնոջ ծնողներին եւ մյուս հարազատներին բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանում:
«Ես միտք էի դրել, որ Ղարաբաղ պետք է գամ: Հայաստանի, Ղարաբաղի ընկերներիս հետ խոսեցի, ճշտեցի ամեն փան ու միանգամից եկա Ղարաբաղ: Մտածեցի կգամ աշխատանք կգտնեմ, կապրեմ»,-ասում է 29-ամյա Վարդանը:
Քաշաթաղի շրջանում վերաբնակեցված 21 սիրահայ ընտանիքները մեծամասամբ գաղթել են Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքից: Վարդանը նույնպես Ղամիշլիից է:
Կարդացեք նաև
«Իհարկե այստեղ դժվարությոններ կան, բայց կհարմարվինք, այլ հարցեր չկան: Բերձոր դպրոց կա, էլեկտրականություն կա, ինտերնետ կա, դե փոքր քաղաք է: Միայն առաջին բանը գործ փնտրելն է, ով որ կգա այստեղ: Ես էլ աշխատանք կփնտրիմ»,-«Մեդիալաբին» ասում է Պողոսյանը: Նա ասում է, որ Սիրիայի հայտնի խոշոր բջջային օպերատորներ համարվող ընկերություններից մեկում մինչ պատերազմական իրավիճակը, հաշվապահ է աշխատել:
Վարդանի կինը`Լուսվարդ Վադանյանը, նույնպես մասնագիտությամբ հաշվապահ է, նա նույնպես աշխատանք չունի: Պողոսյաններին Քաշաթաղի վարչական շրջանից խոստացել են, որ կօգնեն աշխատանք գտնել` ինչպես մյուս սիրիահայերին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ