Լրահոս
Օրվա լրահոսը

Armenian Weekly. ««Նուռ» կինոփառատոնի ամփոփում»

Հոկտեմբեր 30,2012 16:10

Տորոնտոյում անցկացվող թվով 7-րդ ամենամյա «Նուռ» կինոփառանոտը (POM) պաշտոնապես ավարտվեց հոկտեմբերի 21-ին: Փառատոնը անցկացվեց հոկտեմբերի 18-21-ը, և այդ չորս օրը չափազանց հաջողված ստացվեց: 12 երկրներից ներկայացվեցին 34 տարբեր ֆիլմեր, որոնցից 10-ը համաշխարհային պրեմիերա էին, ինչը նոր ռեկորդ է փառատոնի համար: Գրում է «Արմենիա ուիքլի» պարբերականը:

«Եվս մեկ անգամ «Նուռ»-ն իրեն ամբողջությամբ արդարացրեց, – փառատոնի հաղորդակցության և մարքեթինգի տնօրեն Ջեյքոբ Պորպոսյանի խոսքն է փոխանցում պարբերականը, – ֆիլմերի մեր ճիշտ ընտրությունը շատ լավ ընդունվեց ու օգնեց նոր ռեկորդ սահմանել» :

Փառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Նիկոլաս Թաքյանի «Ազադ» ֆիլմը, իսկ նույն անվանակարգում պատվո մրցանակին արժանացավ պրոդյուսեր Լառա Չեքերջյանը «Ո՞ւր ենք մենք գնում հիմա» ֆիլմի համար: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել Էրիկ Դինքյանի «Յուկիկո» ֆիլմը, նույն անվանակարգում պատվո մրցանակի արժանացան Օկսանա Միրզոյանը՝ իր «140 դրամ» ֆիլմի համար և Լուսկա Խալափյանը՝ «Յոթերորդը» ֆիլմի համար: Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Գարի և Ցեզար Գանանյանների «Հայկական ռափսոդիա» ֆիլմը, իսկ պատվո մրցանակը տրվել է Կայ Մուրադյանին իր «Մորս ձայնը» ֆիլմի համար:

«Նուռ» կինոփառատոնը կազմակերպում է Կանադայի «Համազգային» կենտրոնը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031