Ամեն տարի Չեխիայում նոյեմբերի 3-ին նշվում է «սաունայի օրը»: Ամենամյա տոն դարձած միջոցառումը նշվում է մեծ հանդիսությամբ: Օրվա ընթացքում տարբեր միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար. իսկ երբ գալիս է գիշերը, հանգչում են սաունաների լույսերն ու դրանց փոխարինում են մոմերը՝ ստեղծելով կրքի ու ռոմանտիկայի գիշեր: «Սաունայի պալատում», որը գտնվում է Չեխիայի ամենամեծ ջրազբոսայգում, այս տարի կփորձեն այցելուների ռեկորդ սահմանել, հաշվելով, թե որքան շատ մարդ է տեղավորվելու միեւնույն սաունայում: Կազմակերպիչներն այս կերպ փորձ են անում Գինեսի ռեկորդ սահմանել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ