«Ար» հեռուստաընկերությունը կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ փնտրում է լրատվական ծառայության պետ, եւ սա այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը ունի այս պահին գործող լրատվական ծառայության ղեկավար ՝ ի դեմս Ալիկ Հակոբյանի:
Aravot.am-ը «Ար» TV-ի գործադիր տնօրեն Արամ Ղազարյանից հետաքրքրվեց, ո՞րն է նման հայտարարություն տարածելու պատճառը: «Դա աշխատանքային հարց է, եւ որեւէ կերպ ենթակա չէ մեկնաբանման»,-ասաց Ղազարյանը:
Ի դեպ, Ալիկ Հակոբյանն էլ ձեռնպահ մնաց այս հայտարարությունը մեկնաբանելուց՝ ասելով no comment:
Ըստ որոշ լուրերի, լրատվական ծառայության նոր ղեկավար փնտրելու պատճառը Ալիկ Հակոբյանի՝ ոչ ավանդական եկեղեցու հետեւորդ լինելն է, ինչը, սակայն, Հակոբյանը ոչ միայն հերքեց, այլեւ ծիծաղելի համարեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ