Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճկույթին դրված զարդը բնորոշում է կիրք, քմահաճույքներ. Զարդերի մասին

Հոկտեմբեր 30,2012 15:43

Ցուցամատին մատանի կրող անձինք համարվում են փառասեր, սիրում են լինել լիդերներ: Նաև սիրում են նաև ճանաչում, փառք, իշխանություն: Ցուցամատին մատանի կրելով՝կարծես ուզում են ուշադրություն գրավել ու ասել՝ նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես:
Զարդերը խոսում են մեր բնավորության մասին. ընդ որում յուրաքանչյուր մատին այն ունի տարբեր նշանակություն: Այս մասին քչերը գիտեն: Շատ աղջիկները կրում են այնպիսի մատանիներ,  որոնք իրենց են դուր գալիս և համապատասխանում են իրենց մատին: «Նախընտրում եմ մեծ չափերի զարդեր, կարեւոր չէ՝ ոսկե՞, թե՞ պարզապես բիժուտերիա: Անկեղծ ասած՝ չեմ հետաքրքրվել դրանց նշանակության մասին, սակայն չեմ սիրում, երբ աղջիկները ճկույթին են մատանի դնում, սակայն շատ եմ սիրում, երբ բթին են կրում, ինքս այդպես եմ վարվում »,-ասում է 22-ամյա Նելլին:
«Ի դեպ, բութ մատին մատանի կրողները մեծ էներգիայիով օժտված անձնավորություններ են: Իսկ բութ մատին մատանի դնելը նշանակում է, որ տվյալ անձը ամեն կերպ ցանկանում է առանձնանալ հասարակությունից, տարբերվել բոլորից: Այս մարդկանց ինչ-որ բանի համոզելը անիմաստ ժամանակի կորուստ է»-գրում է hogeban.info-ն:
Միջնամատին մատանի կրող անձինք հիմնականում նվիրված են, հավատարիմ և խոհեմ: Ճկույթին դրված զարդը բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, քմահաճույքներ: «Չորրորդ մատին զարդեր կրող անձինք համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Իսկ այն կանայք, ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը »,-գրում է կայքը:
Ի դեպ, հին դարերում ամուսնական մատանիները նույնիսկ բութ մատին էին դնում: Կարևոր է նաև այն, թե որ ձեռքին է դրված զարդը: Ձախ ձեռքի վրա զարդերը կրող անձինք իրենց ցույց են տալիս այնպիսին, ինչպիսին կան, իսկ աջ ձեռքի վրա զարդերի առկայությունը խոսում է այն մասին, թե անձը ինչպիսին կուզենար լիներ: Թանկարժեք և ճաշակով ընտրված զարդերը ևս ունեն իրենց նշանակությունը: Առաջինը բնութագրում է հեղինակություն, իսկ երկրորդը՝ զգացմունքայնություն: «Զարդերը ինձ ինքնավստահություն են հաղորդում: Առանց դրանց՝ տանից դուրս չեմ գալիս: Ես գրեթե միշտ կրում եմ չափազանց շատ զարդեր »,-պատմում է 19-ամյա Սոնան:
Չափազանց շատ զարդերի առկայությունը խոսում է այն մասին, որ անձը ձգտում է ինքնահաստատվել և սեփական դիրքը ցույց տալ հասարակության մեջ: Սակայն, ինչպես գրում է կայքը, այս ամենը գործում է միայն այն դեպքում երբ մարդը ընտրությունը անգիտակցորեն է կատարում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031