Նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմ՝ «Գարեգին Նժդեհ», որի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմում ներգրավված են են Արտաշես Ալեքսանյանը, Հովակ Գալոյանը, Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Նժդեհին մարմնավորած սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը, որը բացի թատրոնում եւ կինոյում լուրջ դերեր խաղալուց, որոշ հեռուստասերիալներում մաֆիոզների է մարմնավորել, Aravot.am-ի հետ զրույցում հրաժարվեց ֆիլմի մասին խոսել: Մեր հարցին՝ հոգեհարազա՞տ է իրեն Գարեգին Նժդեհի կերպարը, Արտաշես Ալեքսանյանը պատասխանեց. «Իսկ ո՞ր հային հոգեհարազատ չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ