Ուորչեսթերի հայկական գրքի կոմիտեն նոյեմբեր ամսին հայ գրատպության 500-ամյակի առթիվ ցուցահանդես կունենա Ուորչեսթերի հանրային գրադարանում: Հայտնում «Արմենիան ուիքլի» պարբերականը:
Ցուցահանդեսին տարբեր մոտեցումներով` էսսեների և նկարազարդումների միջոցով, կներկայացվի Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ ստեղծված այբուբենը, որի միջոցով անմիջապես Հայաստան մտան արևմտյան և քրիստոնեական գիտելիքները: Նաև կցուցադրվի հայկական այբուբենը տարբեր դրսևորումներով, վաղ շրջանի ձեռագրերի պատճեններ, ինչպես նաև տպագիր հայկական գրքեր և այլ նյութեր, գրում է պարբերականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ