Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերլուծաբանի կարծիքով՝ արդարացի չէ, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության տոնը

Հոկտեմբեր 30,2012 15:28

Հոկտեմբերի 30-ը Կարսի անկման օրն է: Այդ առիթով, այսօր «Ուրբաթ» ակումբում, վերլուծաբան, «Հայերը եւ թուրքերը» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Պատմական ակնարկ կատարելուց հետո, Հակոբյանը նշեց, որ հոգեբանական իմաստով Կարսի անկումը հայ ժողովրդի համար ունեցել է բավականին ողբերգական նշանակություն, եւ չնայած հոկտեմբերի 30-ը հայոց պատմության ողբերգական էջերից մեկն է, այդ օրը պետք է նշվի հավուր պատշաճի:

Անդրադառնալով փաստին, որ երեկ Թուրքիան նշում էր իրենց Հանրապետության օրը, ինչի առիթով նրանց շնորհավորել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ճի՞շտ էր արդյոք այս քայլը, թե ոչ, վերլուծաբանը պատասխանեց. «Նախ այս հարցը պետք է ուղղել Հայաստանի պետական իշխանություններին: Բայց նշեմ, որ Հայաստանը եւ Թուրքիան վերջին 3 տարիներին շնորհավորում են միմյանց ազգային տոները: Ի դեպ առաջինը ստարտը տվել է Աբդուլա Գյուլը, որը 2010 թվականի սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանի անունով շնորհավորեց Հայաստանի անկախության տոնը, դրան հետեւեց Սերժ Սարգսյանի շնորհավորանքը, որտեղ Սարգսյանը առաջընթաց ու քաջառողջություն էր մաղթում նրան: Դրանից հետո եւս 2 անգամ միմյանց տոները շնորհավորեցին, բայց մեկական նախադասությամբ, զուսպ: Բայց ես կարծում եմ մենք պատճառ ունենք չշնորհավորելու թուրքերի ազգային տոնը, անգամ եթե նրանք մեզ շնորհավորում են, որովհետեւ Թուրքիայի Հանրապետությունը ի վերջո ձեւավորվել է նաեւ այն տարածքների վրա, որը գոնե մեզ համար համարվում է Հայաստան»,- նշեց Հակոբյանը հավելելով, որ նշվածից բացի, մի շարք պատճառներ կան, օրինակ այն, որ Թուրքիան դեռ շարունակում է Հայաստանի հանդեպ վարել թշնամական քաղաքականություն: «Մեր կողմից Թուրքիայի ազգային տոնը նշելը արդարացված չէ, քանի դեռ նրանց կողմից չեն պահպանվում դիվանագիտական գրված եւ չգրված էթիկայի կանոնները»,-եզրափակեց Հակոբյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031