ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Aravot.am-ի հետ զրույցում 2013-ի պետական բյուջեի նախագիծը որակեց այսպես. «Ուսումնասիրելով բյուջեն՝ ընդունված է, չէ,՞ ինչ-որ բան ասել: Ես, անկեղծ ասած, տպավորություն ստացա, որ սա կոնսերվացման բյուջե է: Որ օբյեկտներն արդեն փակվելիս են լինում, կոնսերվացնում են, որպեսզի նրա դադարեցման պրոցեսը շատ արագ չստացվի եւ համապատասխան հետեւանքներ չլինեն: Ես համարում եմ, որ սա կոնսերվացնող բյուջե է, եւ սա շատ ցավալի է: Խայտառակ բյուջե է: Բյուջեն որ կարդում ես, տպավորությունն այն է, որ փակվող բյուջեի մասին է խոսք գնում: Իհարկե, ես համապատասխան հիմնավորումները կտամ արդեն ԱԺ-ի համապատասխան քննարկումների ժամանակ, բայց այս պահին իմ գնահատականն այսպիսին է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ