ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր հանդիպեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող ուսանողների հետ:
Ռենոն հետաքրքրվեց, թե ներկաներից քանիսն է տիրապետում ֆրանսերենին: Տեսնելով բարձրացված ձեռքերը, դեսպանը կատակեց, ասելով, որ նրանք փոքրամասնություն են այստեղ: «Քանի որ Հայաստանին շնորհվել է Ֆրանկոֆոնիայի ծրագրի լիիրավ անդամ, ուրեմն պետք է ավելի հետաքրքրվել ֆրանսերենով»,- ասում է դեսպանը: Ըստ նրա, Հայաստանի բախտը բերել է, քանի որ ունի այդ հնարավորությունը, ի տարբերություն մի շարք երկրների. «Մի երկիր, որն ունի դարերից եկող մեծ պատմություն, ուղղակի դատապարտված է ֆրանսերեն սովորելուն»:
Անրի Ռենոն ուսանողների հետ խոսեց Եվրոպայի մասին: Թեման ընտրել էր ելնելով նրանից, որ մի քանի շաբաթ առաջ Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է հենց Եվրամիությանը:
Պարգեւատրումից հետո, Ռենոն կարծել է, որ դա պետք է խարդավանք առաջացնի բոլորի մոտ, բայց արի ու տես, որ դժգոհություններ են եղել, այն էլ ԵՄ-ի ներսում: Դեսպանը ներկայացրեց նաեւ ԵՄ-ի կառավարության գործունեությունը. «Հիմնականում երեք սկզբունքներով. Առաջին` պետությունների միավորում, ովքեր մտահոգված են դեմոկրատիայով, երկրորդ` պետք է հավասար լինեն իրենց որոշումների մեջ, երրորդ`համաձայնել երկրին պատկանող ինքնիշխանության մի մաս տալ ազգային փոքրամասնություններին»:
«Եվրոպայի ուժը դեմոկրատիան է եւ իրավահավասարությունը»,- ասում է Ռենոն,- Որոշիչ խոսքը ԵՄ-ի դեսպանինն է, իսկ մնացածը պետք է ուղղակի լսեն նրան: Եվրոմիությունը երբեք չի դադարեցրել առաջընթացը: Դա ապահովելու համար ընտրել է կենտրոնացված ծրագրեր:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ