Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 4-րդ շենքի մոտ` փոսի մեջ, մարդ է ընկել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խմբերը:
Փրկարարները շենքի նկուղից դուրս են բերել 1970 թ. ծնված Ռուբեն Բաբայանին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
ԱԻՆ