Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը՝ նոյեմբերի 2-ին

Հոկտեմբեր 30,2012 13:37

   Նոյեմբերի 2-ին, ժամը 16.00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը՝ ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունների թիմերի միջև:

Մրցաշարի կիսաեզրափակիչ երկու հանդիպումները տեղի ունեցան հոկտեմբերի 26-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում: Հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ դատախազության թիմերը: ՀՀ պաշտպանության նախարարությունը, լրացուցիչ ժամանակի և 11-մետրանոցների արդյունքում 9:8 հաշվով հաղթեց ՀՀ ոստիկանությանը և վաստակեց եզրափակչի ուղեգիր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2:1 հաշվով հաղթեց ՀՀ դատախազությանը:

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարին, որը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին, մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր: Թիմերը բաժանված են եղել 2 ենթախմբերի՝ 7-ական թիմերով: Խաղերը կայացել են Երևանի «Փյունիկ» ակումբի, Աշտարակի և Աբովյան քաղաքների մարզադաշտերում

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը մեկնարկել է 2009 թվականին և անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Մրցաշարի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, անմիջական կազմակերպիչը և անցկացնողը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, որը տրամադրում է մրցավարական կազմը և մարզագույքը:

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը աննախադեպ մասսայական միջոցառում է, որի նպատակն է նպաստել պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, նրանց շրջանում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի արմատավորմանը և աշխատանքա- բարեկամական կապերի ամրապնդմանը:

«ՀՀ վարչապետի գավաթ-2012» մրցաշարի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխանաբար 600.000, 400.000 և 200.000 դրամ պարգևավճարներով, գավաթներով, մեդալներով ու մարզահագուստներով:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031