Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ այսօր Ալավերդիի Եւ Ապարանի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել՝ Ռուսաստանի դեսպանից պահանջելով Մոսկվայում ապրիլի 3-ին ձերբակալված Ալավերդիի եւ Ապարանի բնակիչներ Համլետ Ալեքսանյանի եւ Էդգար Մարտիրոսյանի դեմ հարուցված գործը վերանայելու միջնորդություն ներկայացնել:
Է. Մարտիրոսյանի քեոռւ՝ Արմեն Մանուկյանի պատմելով, երկու ռուս մարմնավաճառների ցուցմունքով երիտասարդները նախ մեղադրվել են բռնաբարության , հետո կողոպուտ կատարելու մեջ.«Բռնաբարության ոչ մի հետք չի եղել ու նրանք հրաժարվել են իրենց ցուցմոնքից եւ դատաքննություն չի նշանակվել: Մնացել է միայն կողոպուտը, բայց նրանք դրա ապացույցներն էլ չունեն»: Նա ասաց նաեւ, որ նույն մեղադրանքով նույն օրը 4 հայ երիտասարդ է ձերբակալվել, բայց երկուսը հենց նույն օրը ազատ են արձակվել, որովհետեւ Ռուսաստանի քաղաքացիություն են ունեցել:
Է. Մարտիրոսյանի մայրն էլ ասաց, Հայաստանի տարբեր դատական ատյաններ է դիմելու, որդու գործը վերնայելու պահանջով.«Եթե մեղավոր է, թող դատեն օրենքի ողջ խստությամբ, բայց իմ որդին մեղավոր չէ, շառ են անում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ