Այս պահին ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2013-ի բյուջեի նախագիծը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու արտաքին պարտքի ցուցանիշին, շատ կարեւորում են ԱԺ քննարկումը. «Մենք ակնկալում ենք պետական բյուջեի կառուցողական, շահագրգիռ քննարկում»:
Վարչապետն այս պետբյուջեն որակեց որպես ծրագրերի ռիսկերի եւ դրանց կառավարման բյուջե: ՀՀԿ պատգամավորները այն անվանում են «ներդաշակ կայունացման» բյուջե:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ակնկալում են ստանալ 16.4 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ. «Նախատեսվում է 2012-ի համեմատ 218 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտները:
Կարդացեք նաև
Եթե անդրադառնանք սոցիալական ոլորտին՝ նախատեսված է ծախսել 108.1 մլրդ դրամ»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ «մոր եւ մանկան առողջության ծրագրերի շրջանակներում վերջին 3 տարիներին կարողացանք լուրջ հաջողություններ ունենալ, ոչ օրինական վճարումները կարողացանք նվազեցնել մինչեւ 95.5 տոկոսի: Մանկական ծառայությունների առումով հստակ տվյալներ կան՝ 2011-2013-ին կունենանք 14000 ավելի դեպք, բայց բյուջեն կարծես թե մտադիր չենք բարձրացնել: Եթե չանենք փոփոխություններ, խնդիրներ կլինեն»: Վաչե Գաբրիելյանն էլ պատասխանեց, որ հաշվարկների խնդիր է, եթե դիմելիությունը մեծացել է եւ շարունակում է մեծանալ, ապա կարելի է քննարկել. «Այդ խնդրին մասնավորապես կանդրադառնանք առողջապահության նախարարի հետ»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ արդյունաբերական ձեռնարկություները մեր հանրապետության, աշխատանքի արտադրողականությունը ինչքան է կազմում: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Արտադրողականության տեսակետից ցավոք, այս պահին թվեր չեմ կարող ասել: Բնական է, որ բարձր չէ: Կարծում եմ՝ բավարար է»: Միքայել Մելքումյանը նաեւ հետաքրքրվեց. «1 տոկոս ՀՆԱ աճը բերում է բնակչության եկամուտների: Գնաճը նախատեսած ՝ 4 տոկոս, բնակչության եկամուտների մասին չգտա, որքա՞ն է ձեր կանխատեսումը այդ հարցում»: Ֆինանսների նախարարն էլ պարզաբանեց. «Բնակչության եկամուտների աճ նախատեսված է ընդհանուր առմամբ: Եթե դուք հարցը դնում եք՝ արդյոք բյուջեի ծախսերում նախատեսո՞ւմ ենք աշխատավարձի ավելացում, ապա աշխատավարձերի ավելացում եւ պակասեցում չի նախատեսվում: Որեւէ կերպ չպետք է նվազեցվի պետական աշխատողների աշխատավարձը, դա ֆիքսված է, բայց ավելացոււմ էլ չի նախատեսվում: Ծախսերը հաշվել ենք համապատասխան այն ուղղություններով, որը ներկայացվեց: Եկամուտների ավելացում նախատեսվում է միայն մեկ դեպքում, ինչը վերաբերում է նվազագույն աշխատավարձին: Այն մանրամասն ներկայացվեց ԱԺ-ում»:
Միքայել Մելքումյանի խոսքերով՝ «Դուք փաստորեն նշեցիք, որ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Եթե ունենանք 5.5 տոկոս գնաճ, բյուջեի կողմից փոխհատուցվելո՞ւ է»՝ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, որ բնակչության եկամուտների ինդեքսավորման քաղաքականություն ՀՀ-ում երբեք այդպես ավտոմատ չի եղել. «Շատ զարգացած երկրներում էլ բնակչության բոլոր խմբերի համար նման մեծացումներ չկան: Հայաստանում էլ ինդեքսավորման քաղաքականություն 2013-ի պետբյուջեով չի իրականացվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ