Երեկ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջեւ։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ալիեւը Գյուլին շնորհավորել է ծննդյան օրվա եւ Թուրքիայի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։
«Նշելով երկու երկրների միջեւ եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` նախագահները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապերը հետագայում եւս կամրապնդվեն», – ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
«Ազատություն» ռադիոկայան