Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատների» փոխնախագահ. «Քննարկում ենք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու մեր հնարավորությունները»

Հոկտեմբեր 30,2012 12:10

PanArmenian Photo

Հատվածներ քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հարցազրույցից:

– Ո՞րն է հրապարակային և ո՞րը գրասենյակային ընդդիմությունը։

– Հրապարակային ընդդիմությունը քեզ հրավիրում է հանրահավաքների և հռչակում է անդուլ պայքար։ 1988-ին դա աշխատեց։ 88-ին քաղաքական դաշտը թափուր էր։ Կար մի կուսակցություն՝ կոմունիստականը, որ ուներ որոշակի պատժիչ լծակներ, բայց ոչ մասսայական քաղաքական պայքարի դեմ աշխատելու մեխանիզմներ։ Կոմունիստական կուսակցությունը տապալվեց ընդհանուր համատեքստում, որովհետև տապալվում էր ամենուրեք։ Երբ անընդհատ փորձում ենք կյանքի կոչել նույն սցենարը և ձախողվում ենք, պետք է հասկանանք, որ գրասենյակային ընդդիմությունը պետք է կարողանա այնքան պրոֆեսիոնալ լինել, որ մշակի հարկային, մաքսային կողոպուտի հակամեխանիզմներ։

– Դուք ընդդիմությանն օժտում եք իշխանական գործառույթներո՞վ։

– Ոչ, բայց  ընդդիմությունը պետք է առավելագույնս պայքարի պետական կառույցներում ներկայացվածության համար։

– Պետական կառույցներում հայտնված ընդդիմությունը դառնում է իշխանության մաս։

– Ընդդիմությունը պետք է առավելագույնս ներկայացված լինի օրենսդիր մարմնում և աշխատի իբրև գրասենյակային հեղափոխականների միավորում։

– ՀԱԿը վերածվել է գրասենյակայինի, ո՞րն է աշխատանքի արդյունավետությունը։

– ՀԱԿ-ն առայժմ իրացնում է միայն կառուցողական ընդդիմության գաղափարը, ես չեմ տեսնում երկրի զարգացման կապիտալ այլընտրանքային ծրագիր։ Անընդհատ լսում եմ, որ իշխանությունները պիտի հեռանան, բայց ժողովուրդը շատ լավ գիտի, որ ընդդիմությունը պլանաչափ վերածվում է իշխանության, որովհետև գալիս է գործողությունների նույն համակարգով: Ուղղակի անձերն են տարբեր: Ժամանակն է ընկալելու, որ ընդդիմադիր կարող է լինել ծրագիրը, ոչ թե մարդը: Մարդը լինում է զայրացած, սրտնեղած, հուզված: Մեզ մոտ ընդդիմադիր ծրագիրը համալրվել է հակաիշխանական ծրագիրը: Եթե դես ես իշխանություններին, դեռ չի նշանակում, որ ծրագիր ունես:

– «Ազատ դեմոկրատները» նախագահական ընտրություններում իր թեկնածուն ունենալո՞ւ են։

– Քանի որ իրավիճակը փոխվել է, մենք քննարկում ենք նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու մեր հնարավորությունները։

– Եթե առաջարկվի Ձեզ, կհամաձայնե՞ք լինել առաջին կին թեկնածուն։

– Կուսակցության ներսում շատ թեկնածություններ կան, կին թեկնածուի հարցը քննարկվում է ընդհանրապես՝ իբրև քաղաքական մշակույթի դրսևորում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031