Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Ժառանգությունը» կուսակցություն չէ, ակումբ է

Հոկտեմբեր 30,2012 11:58

Քաղաքագետ Արմեն Աղայանը համոզված է, որ «Ժառանգության»եւ «Ազատ դեմոկրատների» ապահարզանով Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է վերականգնել իր վարկը. «Փորձում է ցույց տալ, թե ինչ-որ մեկից խաբված է, թե «Ազատ դեմոկրատները» , եթե դուրս գան, կգան իր ընկերները՝ այն պատգամավորները, որ ոստիկանների հետ կռիվ էին տալիս»:

Քաղաքագետի բնորոշմամբ, «Ժառանգությունը» ոչ թե կուսակցություն, այլ անհատական քաղաքական նախագիծ էր, ինչ-որ չափով հաջողված. «Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ հաջողվեց մի փոքր խումբ ձեւավորել, բայց հասկանալի է, որ այս անհատական ակումբները մեկ անձի սեփականություն են, ժամանակավոր բնույթ են կրում»:

Ըստ նրա, «Ժառանգության» «Ազատ դեմոկրատների» համագործակցությունը փոխադարձ ռեսուրսների օգտագործման հնարավորություն էր. «Ժառանգությունն» ուներ մեծ պարտքեր, փողի եւ խորհրդարանական ընտրությունները ֆինանսավորելու կարիք: Գուցե «Ժառանգությունը» հույս ուներ, որ «Ազատ դեմոկրատները» կֆինանսավորեին նաեւ նախագահական ընտրություններին, բայց պարզվում է՝ «Ազատ դեմոկրատների» համար «Ժառանգությունը» բեռ է, ինչո՞ւ պետք է ֆինանսավորեն նախագահական արշավ, որը ոչինչ չի տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031