Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Նոր Արեշ 5-րդ փողոցի 59 հասցեի դիմաց ընդհարվել են Երևան քաղաքի Բագրատունյաց 22/3 շենքի բնակիչ, 33-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած «ԲՄՎ 528» մակնիշի 31 ՕԼ 607 համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 5-րդ շենքի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած «Վազ 2107» մակնիշի 13 ՍՕ 980 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Կիրակոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, կոչումով մայոր է, իսկ Ա. Կիրակոսյանը՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում՝ որպես ոստիկան, կոչումով ենթասպա