Հոկտեմբերի 31-ին աշխարհի մի շարք երկրներ դիմավորում են Հելոուինը: 20-րդ դարի վերջից սկսած Հելոուինը տարածվեց նաև արևմուտքի, ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի մի շարք ոչ անգլախոս երկրներում: Այս տոնը ոչ պաշտոնապես նշվում է նաև Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում:
Ամեն երկրում մարդիկ յուրովի են նշում Հելոուինը: Այսպես, օրինակ Գերմանիայում (https://www.inlobby.com/r/Darmstadt.html) մեծ նշանակություն են տալիս այս տոնին: Ֆրանկենշտեյնի ամրոցը Դարմշտադտում նոյեմբերի 1-ի գիշերը գրավում է հազարավոր մարդկանց հրեշների համազգեստով: Իսկ տեղի բնակիչները հավատում են, որ հենց այդ գիշեր տիրոջ ուրվականը հայտնվում է ամրոցի տանիքին:
Ֆրանսիայում (https://www.inlobby.com/r/france.html) տոնը մեծ շուքով նշվում է հատկապես Փարիզի արվարձաններում, Դիսնեյլենդում և Լիմոժում, որտեղ տեղի են ունենում չար ոգիների, արնախումների և ուրվականների հիշարժան շքերթները, որոնք լուսավորում են իրենց ճանապարհը դդումներով: Այդ գիշեր ֆրանսիական սրճարաններում կարելի է համտեսել հատուկ Հելոուինի օրվան նվիրված «կախարդական ուտեստներ»:
Չինաստանում (https://www.inlobby.com/r/china.html) Հելոուինը հայտնի է որպես Teng Chieh` նախնիների հիշատակման օր: Այդ օրը զոհված հարազատների նկարների առաջ դրվում է ջուր, ուտելիք և լապտեր` որպես նրանց ոգին լուսավորող խորհրդանիշ: Բուդդայական վանքերում վանականները թղթից պատրաստում են «ճակատագրի նավակներ» և երեկոյան այրում դրանք, որպեսզի այդ ծխի օգնությամբ նախնիների ոգին հասնի երկինք:
Հելոուինը առավել հայտնի է ԱՄՆ-ում և Կանադայում (https://www.inlobby.com/r/toronto.html), որտեղ այն նշվում է հատուկ խանդավառությամբ: Հաշվարկված է, որ ամեն տարի ամերիկացիների 65 %-ը զարդարում է տներն ու գրասենյակները հատուկ այս տոնի կապակցությամբ: Հելոուինի ժամանակ ԱՄՆ-ում (https://www.inlobby.com/r/ny.html ) ամենաշատը վաճառվում են կոնֆետները, իսկ Սուրբ ծննդյան տոներից հետո այն համարվում է նախատոնական վաճառքների ամենամեծ շրջանառությամբ երկրորդ տոնը:
Հելոուինյան հետաքրքիր փաստեր
- Հելոուինին ընդառաջ կազմակերպված հարցումները ցույց են տվել, որ մեծահասակների 48 %-ը հավատում է ուրվականներին, ամերիկացիների 22 %-ը վստահեցնում է, որ տեսել կամ զգացել է ուրվականների ներկայությունը, իսկ 78 %-ը հավատում է հետմահու կյանքի գոյությանը:
- Հելոուինին զուգընթաց հերթական լիալուսինը կլինի 2020 թ.-ի հոկտեմբերի 31-ին:
- Մի շարք պատմական իրադարձություններ տեղի են ունեցել այս օրը, ինչպես օրինակ` 1876թ.-ի Բենգալիայի ցիկլոնը, որը խլեց 200000 մարդու կյանք, 1922 թ.-ի այս օրը Մուսոլինին դարձավ Իտալիայի վարչապետ, իսկ 1926թ.-ի հոկտեմբերի 31-ին կյանքից հեռացավ Հարի Հուդինին:
- Հաշվարկված է, որ բոլոր մեծահասակների 1/3-րդը մասնակցում է «ամենասարսափելի գիշերվա տոնակատարությանը»: 2005թ.-ին 4 միլիոն մարդ նախընտրել է հանդես գալ վհուկի, իսկ 1.4 միլիոն մարդ`արնախումների տեսքով:
- Առաջին հայտնի լապտերները եղել են ոչ թե դդումներ, այլ քերծված շաղգամներ:
- Հելոուինի պատմությունը սկիզբ է առել դեռս հարյուրամյակներ առաջ ներկայիս Մեծ Բրիտանիայի (https://www.inlobby.com/r/great-britain.html) և հյուսիսային Ֆրանսիայի տարածքներում, որոնք բնակեցված էին կելտերով: Վերջիններս տարին տարանջատում էին երկու շրջանի` ամառ և ձմեռ: Իսկ տարվա մի սեզոնից մյուսի անցումը նշանավորվում էր բերքահավաքի ավարտով`հոկտեմբերի 31-ին, որն էլ խորհրդանշում էր նոր տարվա սկիզբը: