Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատացեք, որ կփոխեմ

Հոկտեմբեր 30,2012 10:29

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սեպտեմբերի 15-ին մեկնարկած խորհրդակցությունների շարքը: Երեկ հերթն իրավապահ մարմինների ներկայացուցիչներինն էր:

Նրանց մասնակցությամբ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էանցկացրել ՀՀ դատախազությունում` քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խորհրդակցությունն անցել է «ժանրի բոլոր կանոնների համաձայն»: Հայոց լեզուն, ինչպես հայտնի է, ճկուն է և բարբարոս:

Ու մասնագիտությամբ բանասեր Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր խորհրդակցության ժամանակ գտնում է իրավիճակի ողբերգականությունն ավելի արտահայտիչ դարձնող բառեր: Առողջապահական ոլորտում իրավիճակը «խայտառակ էր», մեկ այլ դեպքում` «անթույլատրելի»: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների բախտն այդ հարցում չի բերել:

Երեկ այդ ոլորտում տիրող անմխիթար վիճակը բնութագրելու համար Ս. Սարգսյանն օգտագործել է «լկտի» և «հղփացած» արտահայտությունները: Սակայն, կարծես չի բերել նաև նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի բախտը, որը` ներկայումս առնչություն ունենալով իրավապահ մարմինների հետ, առաջին հայացքից` կապ չունի երեկվա խորհրդակցության հետ:

Օսկանյանի անունը Սերժ Սարգսյանն, իհարկե, չի հնչեցրել, սակայն իր ներածական խոսքում արել է հայտարարություններ, որոնց հասցեատերը, ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում, հենց նախկին արտգործնախարարն է: «Ընդհանրապես, Դատախազությունը շարունակում է մնալ պետական այն մարմինների շարքում, որոնք կարողանում են իրենց գործունեության մեջ թեև քիչ, սակայն որոշակի դրական արդյունքներ ցույց տալ: Ասվածի ապացույցն են հանդիսանում, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մեր պետության առաջընթացի արձանագրումը փողերի լվացում և թրաֆիքինգ հանցատեսակների դեմ պայքարում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` ըստ էության, իր պաշտպանությունն արտահայտելով Վարդան Օսկանյանի դեմ «փողերի լվացման» մեղրադրանքով հարուցված քրեական գործին: Այդպիսով, նա անուղղակիորեն պատասխանել է նաև բոլոր այն դիվանագետներին, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել Օսկանյանի գործի առնչությամբ: Բանն այն է, որ Դատախազությունից ու ՀՀԿ-ականներից բացի, քաղաքական ուժերից ու գործիչներից շատերը, փորձագետներն ու այլ խմբերի ներկայացուցիչները Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը որակում են` որպես «քաղաքական հետապնդում», իսկ Հայաստանում գործող մի շարք դիվանագետներ մտահոգություն են հայտնել` ակնարկելով այդ գործի քաղաքական ենթատեքստի մասին: Ս. Սարգսյանը, սակայն, հղում է արել հենց միջազգային կառույցների կողմից արձանագրվող առաջընթացին` շեշտելով նաև «փողերի լվացում հանցատեսակը»: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ապա նրանց վիճակը կրկնակի բարդացել է: Իրավապահ-հանցագործ շղթայում նրանք միշտ հանդես են գալիս «բռնողի» դիրքերից: Հիմա, սակայն, խորհրդակցություն-արդյունք տրամաբանության շրջանակներում նրանցից ոմանք կարող են հայտնվել «բռնվողի» դերում: Իհարկե, հանուն Հայաստանի Հանրապետության:

 «168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031