«Ընտրությունները փոթորիկի նման մի բան են,- ասում է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը,- Իսկ փոթորիկից առաջ խաղաղություն է»:
Նա այսպես է գնահատում 2013թ. նախագահի ընտրություններից առաջ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը։
Միժամանակ նա հույս ունի, որ առաջիկա նախագահի ընտրություներն կանցնեն առանց փոթորիկի եւ օրինակ է բերում Գյումրու քաղաքապեի ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ- համագործակցության արդյունքում Սամվել Բալասանյանին քաղաքապետ դառնուլ փաստը: .
«Սա քաղաքական նոր բանաձեւ է, քաղաքական նոր ավանդույթ է ձեւավորվում եւ հույս ունեմ, որ այդ ավանդույթը կտեղափոխվի նախագահական ընտրության փուլը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր հասկանում են, որ ցանկացած պայքար չէ, որ բերում է արդյունավետ նպատակների իրականացմանը»,- ընդգծեց նա։
Մանրամասները կարդացեք այստեղ: