Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը՝ Նաիրա Զոհրաբյանին «կամելիազարդ տիկին» ասողին. «Չեմ լսել, թե չէ շատ սուր կարձագանքեի»

Հոկտեմբեր 29,2012 21:52

Վերջին շրջանում փոխհրաձգություններ սկսվեցին Նաիրա Զոհրաբյան-Էդուարդ Շարմազանով, Նաիրա Կարապետյան-Նաիրա Զոհրաբյան՝ «կամելիազարդ տիկին» որակումից մինչեւ էկզոտիկ հայտարարություններ: Ինչպե՞ս եք Դուք վերաբերում նման փոխադարձ վիրավորանքներին: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Նախ, ես չեմ համարում, որ դրանք փոխհրաձգություններ են: Սովորական քաղաքական հեռահար այդպիսի արձագանքներ են: Եկեք անունը դնենք արձագանքներ: Բնական է, եթե մի կետից ինչ-որ մի երեւույթի մասին որոշակի հարցադրումներ անեն, մյուսն էլ պետք է տա որոշակի պարզաբանում կամ արձագանքի, եւ պարտադիր չի, որ դրանք փոխհրաձգություն լինեն: Սա ինչ-որ  խոսակցություն է, հարցադրումներ են ճշտում, պարզաբանում է: Ես այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Վիրավորական բան չեմ էլ նկատել: Սովորական քաղաքական…այդպես ինչ-որ խիստ վիրավորական բաներ չեմ լսել, հարցադրումներ թող լինեն: Ես անձի վիրավորանք առայժմ չեմ տեսել»:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի մասին ասել էր, որ «իմ արժանապատվությունից ցածր է «կատարողների» հետ երկխոսության մեջ մտնելը», իսկ Նաիրա Կարապետյանն իր հերթին պատասխանել էր, որ «Կամելիազարդ տիկինը ինչ-որ բան խառնել է»՝ խորհուրդ տալով տիկին Զոհրաբյանին սեփական չափորոշիչներով չչափել բոլոր խմբակցությունները»:  Մենք ճշտեցինք պարոն Մելքումյանից՝ այսինքն, երբ Նաիրա Զոհրաբյանին «Կամելիազարդ տիկին» են ասում՝ նորմա՞լ է՝ նա պատասխանեց. «Չէ: Այդ տիպի հարցադրումներ ես, ճիշտն ասած, չեմ լսել, թե չէ կարձագանքեի ես ինքս էլ շատ սուր: Ցակացած անձնական վիրավորանք ես անընդունելի եմ համարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել