Հայազգի տղամարդուն հարկադրաբար ուղարկում են հայրենիք՝ Հայաստան: Հայտնում է «Պենզա ինֆորմ» լրատվականը:
«Տվյալ քաղաքացին Ռուսաստանի տարածքում ծանր հանցագործություն է կատարել: Նրան ազատ արձակելուց հետո անհրաժեշտ է արտաքսել: Մենք նրան վերցրել ենք Սերդբոկսի ուղղիչ-բժշկական հաստատությունից ու գնում ենք Մոսկվա՝ Դոմոդեդովոյի օդանավակայան: Օդանավակայանում մենք նրան հանձնելու ենք սահմանապահներին, այնտեղից նա կմեկնի Երևան», – հայտնել է Պենզայի շրջանի դաշնային միգրացիոն ծառայության տեսուչ Գենադի Կուզովկինը:
Լրատվականը գրում է, որ Հայաստանցին ուրախ չէ հայրենիք վերադառնալու կապակցությամբ. «Ես այստեղ ընտանիք ունեմ», – բացատրել է նա:
Բացի այն, որ տղամարդը ազատազրկման մեջ է գտնվել, նաև խախտել է ներգաղթի օրենսդրությունը՝ երեք ամսով հետաձգել է գրանցումը, այդ իսկ պատճառով նա կկարողանա վերադառնալ Ռուսաստան հինգ տարի անց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ