Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունը կորցրել է ընդդիմության որակները»

Հոկտեմբեր 29,2012 19:15

Քաղաքագետ Արմեն Աղայանի գնահատմամբ, «Դաշնակցությունը » կայուն անկման փուլում է.  «Ոչ մեկ այսօր չի քննարկում, թե Դաշնակցությունը կարող է իշխանության գալ կամ  կարող է  մասնակցել իշխանության բաշխմանը ինչ որ ձեւաչափով: Հիմնականում գլխավոր ընդդիմադիր ձեւաչափերը, եթե բաց են թողնում իրենց իշխանություն վերցնելու առիթը , դրանից հետո կայուն անկման փուլ են ապրում, ինչո՞ւ չպետք է նույն բանը Դաշնակցությանը պատահեր:  Դաշնակցությունն այս առումով լուրջ խնդիրներ ունի: Քաղաքական դաշտի ազգային բեւեռը, որն այս պահին Դաշնակցության   մենաշնորհն է, չի կաողանում այն  ճիշտ կազմակերպել, արդյունք ցույց տալ»:

Պարոն Աղայանը պատճառները բացատրում է՝  երկար տարիներ իշխանության մեջ գտնվելով ընդդիմության անհրաժեշտ որակները կորցնելով. « Կամ գուցե արեւմտամետության մեջ է, այսինքն նրանք որոշակի  իմիջին պետք է համապատասխանեն, եվրոպական կոմոնորշմամբ հանդես գան,   իսկ սա թուլացնում է դաշնակցության գաղափարական այլընտրանքը: Դաշնակցությունը դառնում է մնացած կուսակցությունների գաղափարախոսություններին շատ նման մի այլ գաղափարախոսության կրող, որն ընդամենը մեկ կամ երկու  կետով է տարբերվում: Իսկ այդպիսի ընդդիմությունը արդյունավետ չի կարող լինել,  հիմնական ընդդիմությունը  պետք է հակադրվի  գործող գաղափարախոսության ռազմավարության  հիմնական կետերին:  Դաշնակցությունն այդ հիմնական կետերին այլընտրանք չի կարողանում ձեւավորել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031