2013 թվականի բյուջեն, որն, ըստ կառավարության պատասխանատուների, այս անգամ էլ սոցիալական ուղղվածության է, ֆինանսիստների կանխատեսումներով, կունենա 1,057,8 մլրդ դրամ եկամուտներ, 1,181.8 մլրդ դրամ ծախս, 124,0 մլրդ դրամ էլ դեֆիցիտ:
Եկող տարվա բյուջեով մեր երկրի հասարակական կարգի պահպանության, անվտանգության եւ դատական գործունեության համար նախատեսված է 72,244,442.2 հազար դրամ` նախորդ տարվա` 61,470,667.6-ի փոխարեն: Այս գումարներից միայն 29,493,669.8 դրամը ոստիկանությանն է բաժին ընկնելու, իսկ 16,717,124.1 դրամը` ազգային անվտանգության ծառայությանը: Փրկարար ծառայությանը կհատկացվի 5,744,854.4 դրամ, դատական գործունեության եւ իրավական պաշտպանության համար էլ` 8,996,315.5 դրամ: Դատախազության անվտանգությունն ապահովելու համար կպահանջվի 2,894,430.3 դրամ` նախորդ տարվա 2,835,630.6-ի փոխարեն: Շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվում է 5,353,765.8 դրամ: Այս տարի շրջակա միջավայրը պաշտպանել ենք 5,258,769.9 դրամով: Եկող տարի մեր հանրապետության կենսաբազմազանությունը եւ բնությունը պաշտպանելու համար ֆինանսիստները հաշվարկել են 2,739,424.2 դրամ:
Առողջապահական ծախսերի համար եկող տարի կհատկացվի 70,235,440.1 դրամ, որից բժշկական ապրանքներ եւ սարքավորումներ ձեռք բերելու համար կպահանջվի 3,687,525.1 դրամ: Մոր եւ մանկան բժշկական ծառայությունների համար էական ավելացումներ նախորդ տարվա համեմատությամբ չեն եղել: 2013-ին նախատեսվել է 13,615,798.5 դրամ, այս տարվա բյուջեով այդ ծախսերը կազմել են` 13,529,970.6 դրամ:
Հանրային առողջապահական ծառայությունները կազմակերպելու համար կպահանջվի 3,159,455.0 դրամ: Ընթացիկ բյուջեով այդ թիվը փոքր-ինչ պակաս է` 3,069,444.5 դրամ: Չնայած եկող տարվա բյուջեն սոցիալական ուղղվածության է, բայց այս տարվա համեմատությամբ սոցիալական պաշտպանության ծախսերը մի բան էլ նվազել են: 2013-ի բյուջեով նախատեսված է 303,156,639.9 դրամ, մինչդեռ այս տարի 307,269,324.1 դրամ էր հատկացված: Այս բաժնից վատառողջության եւ անաշխատունակության համար նախատեսվել է 1,249,775.9 դրամ: Ինչպես բյուջեի փաստաթղթում է նշված` ծերության համար էլ` 199,603,368.3 դրամ: Գործազրկության համար նախատեսված է 4,073,173.0 դրամ: Դատելով ֆինանսական փաստաթղթից, եկող տարի մեր երկրում գործազրկությունը նվազելու է, քանի որ ընթացիկ տարում գործազուրկների համար հատկացվել էր 4,952,325.8 դրամ:
Կարդացեք նաև
Եկող տարվա բյուջեով էլ բնակարանային ապահովում է նախատեսված, բյուջեի այդ կետն իրագործելու համար նախատեսված է 982,592.2 դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ