Լրահոս
Օրվա լրահոսը

Օստեոպորոզը մեծահասակների հիվանդություն չէ

Հոկտեմբեր 29,2012 18:43

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց  Օստեոպորոզի միջազգային ասոցիացիայի հանձնաժողովի անդամ  Ջոն Բիլեզիկյանին և նույն ասոցիացիայի անդամ Քերոլայն Աբովյանին։ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորները վաղը կմասնակցեն Հայաստանի

բժիշկների համար ամեն տարի կազմակերպվող  օստեոպորոզին նվիրված  6-րդ գիտաժողովին։

Ջոն Բիլեզիկյանը նախարարին տեղեկացրեց, որ այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու, թե ինչպես է ընթանում անցյալ տարի իր կողմից բերված դենսիտոմետր սարքի գործարկումը: Միաժամանակ նա  ասաց, որ այդ ուղղությամբ Արցախում մասնագետական օժանդակության անհրաժեշտություն կա։

Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն հայտնեց ապահովել Երևանի մասնագետների աջակցությունը Լեռնային Ղարաբաղում ախտորոշիչ սարքի գործարկմանը։

Անդրադառնալով օստեոպորոզի խնդիրներին` պրոֆեսորը նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե դա մեծահասակների հիվանդություն է։ Այն կարող է ի հայտ գալ նաև երիտասարդ տարիքում` որպես մի շարք հիվանդությունների հետևանք։

Բոստոնի համալսարանում մանկական սնուցման ծրագրերի ղեկավար Քերոլայն Աբովյանը ներկայացրեց, որ օստեոպորոզը հնարավոր է կանխել վաղ հասակում` ճիշտ սնուցման, սննդի մեջ հավելումների և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Նա պատրաստակամություն հայտնեց այս ուղղությամբ շարունակել համագործակցությունը հայ գործընկերների հետ։

 

Ջոն Բիլեզիկյանը հավելեց, որ Հայաստանում դեռևս ռիսկի մեծ գործոն է ծխելը։ Մինչդեռ ԱՄՆ-ում ծխողների թվի կրճատումը հանգեցրել է մի շարք  հիվանդությունների կանխարգելման։

Դերենիկ Դումանյանը փաստեց, որ նշված խնդիրներն առաջնահերթություն են նաև նախարարության համար և ներկայացրեց իրականացվող որոշ ծրագրեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031