Օրերս ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել: Սպան խիստ վրդովված շարել է զինծառայողներին և հայհոյել նրանց: Զինծառայողներն էլ հունից դուրս գալով հարձակվել են և ծեծի ենթարկել սպային:
Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ չորս զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով՝ (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը):
«Փաստինֆո»